Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/127

Այս էջը սրբագրված չէ

Պետերբուրգ, 184? թվի օգոստոսի Ч-ին, երկուշաբթի Սիրելի մայրիկ ջան, Հուլիսի 25֊ին գրած Ձեր նամակը ստաըա երեկ (օգոստոսի 7֊ինJ. գոհություն աստծո, որ լավ եք և թող աստված սեզ փրկի ամեն հիվանդությունիցս և արժանացնի միմյանց տեսության։ Մայրիկ ջան, շատ հարցերի մասին եք գրում և այդ պատճառով ես էլ շուտ եմ սկսում գրելը, որ կարողանամ բոլոր հարցերին պա¬ տասխանել: Մայրիկ ջան, Ուսնիփերի փեսայի մահվան մասին եք հայտ¬ նում: Հավատացեք, որ շատ վշտացա: Մեծ դժբախտություն Հ պա¬ տահել Ուսնիփերին: Եմ կողմից ցավակցություն հայտնեք նրան, նմանապես Թագուհի ձալոյին և Ակովւ Եվանիչին ցավակցությունս եմ հայտնում/ Սակայն խնդրում եմ, որ շատ չվշտանան։ Թող աստ¬ ված աճեցնի ծառը, պտուղ միշտ էլ շատ կլինի։ Այն էլ հայտնեք նրանց իմ կողմից, որ իրենց ուրախ սիրտը դրանով չկոտրեն, իրենք լավ լինեն, աստված ողորմած է։ Երանի իմանամ, թե ինչ օրումն է այժմ Թագուհի ձալոն: Ես լավ գիտեմ, որ նրան սգավորություն չի սազիг Այնուհետև, մայրիկ ջան, գրում եք, որ Ձեզ հայտնեմ, թե այս¬ տեղ հանգստություն կաг Մայրիկ ջան, Դուք իմ մասին մի մտածեք, համոզված եղեք, որ այստեղ ոչ մի խոլերա չկա և եթե [իևի էլ, աստված ողորմած է։ Զեր աղոթքը ինձ շատ փորձանքներից է փրկել և նրանից էլ կազատի: Մ այրիկ ջան, ոչ մի բանի մասին մի մտա¬ հոգվեք, այստեղ ոչ մի հիվանդություն չկա: Այնուհետև, մայրիկ ջան, գրում եք, թե թաոն այս ու այն կողմ մի ման ածի: Մայրիկ ջան, շրջիկ նվազող հո չեմ, որ աջ ու ձախ նվաղելով շրջեմ: Այն անգամ ՇանշիԼւների մոտ նրա համար տարա, որ Ղորխմազն այստեղ էր։ Ղորխմազր քեֆի մարդ է, նրա պատճա¬ ռով էլ Շանշիևր խնդրեց, թե թառը այստեղ թող, մինչև սա այստեղ է։ Ես ի նչ ասեի։ Եսկ հիմա թառը տանն է և ոչ էլ դուրս կբերեմ: Օրբ ցանկանամ, մի փոքր կնվաղեմ և նորից արկղում կպահեմ։ Էա ֊ բերի համար մի անհանգստանաք: Բավականաչափ ունեմ, իսկ սպի¬ տակ լար այստեղ էլ են՛ վ՛աճառում։