Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/139

Այս էջը հաստատված է

Երեկ թեյին Շանշիևների մոտ էի։ Ավագ եղբայրը եկել էր Մակարիայից, իսկ կրտսերը գնում արտասահման: Երեկ երեկոյան Աղաֆոնն էլ այնտեղ էր։

Այսօր ճաշին (կիրակի է) Լիխազովների մոտ էի։ Թեև Ձեզ չի ճանաչում, բայց բարևներ հաղորդեց Ձեզ, ինչպես նաև Սալոմե Թամամշևին։ Երկու ամսից ավելի է նրանց մոտ չէի եղել: Ուրբաթ օրը նա եկել էր մեր փոխտեսչի մոտ իր տղայի խնդրով և ինձ կանչել տվեց փոխտեսչի մոտ և բարկացավ վրաս, թե այսքան ժամանակին ինչու չեմ գնացել մոտը, այնպես է կարծել, թե ինձ որևէ բան է պատահել: Եվ որովհետև կիրակի օրը տղան տանն է ու քանի որ ինձ շատ և սիրում, հրավիրեց իրենց մոտ ճաշի։

ճիշտն ասած, մայրիկ ջան, շատ լավ կին է։ Այնտեղ որ գնում եմ, Քարտաշյանների տունն եմ հիշում։ Ինչով ասես, որ չի պատվում (ուտելիք)։ Ձեզ մատաղ, մայրիկ ջան, մեկ իմացեք ու ճիշտը դրեք ինձ, թե այդտեղ լավագույն ձազարան և ձաղարայի պոչը* ինչ արժե:

Ձեր որդի` Գաբրիել

<Հ. Գ. 1>

Երկուշաբթի. մայրիկ ջան, դրեք մի տեսնեմ, թե այդտեղ ի՞նչ է անում Ներսեսը։ Ասում են, որ շատ է նեղում հոգևորը:

Վրացերեն ինչ է մոինաթլոնո՞։

<Հ. Գ. 2>

Մայրիկ ջան, Մոսկվայից Միքայելից նամակ ստացա. փոխադրվել է հինգերորդը և մայիսին ավարտում է դասընթացը: Թամամշովն էլ փոխադրվել է երրորդը: Երկուսն էլ սիրով բարև են հաղորդում Ձեզ: <Հ. Գ. 3>

Միքայել ջան և Հռիփսիմե ջան, սիրով բարևեցեք տեր֊Օհանեսին, պապին, մորաքրոջը, Յագորին (Թոմկային), Ղազոյին, Միկոյին, Անդրիային և բոլորին:

Զեր եղբայր` Գաբրիել