Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/160

Այս էջը սրբագրված է

այդ տնից է կախված: Ինքը ֆրանսիացի է, կին-երեխաների տեր: Մի Պետերբուրգ է և մի մոսյո Օգյուստ: Ինչ ուզում է լինի, մի դաշույն անպատճառ և շուտով պիտի ուղարկենք ինձ և գինն էլ ճիշտ գրեք, որովհետև սա այնպիսի մարդ է, որ իբրև նվեր չի ընդունի: Սրա եղբայրը գնում է Խարկով և ես նամակ պիտի տամ նրան, որ այնտեղ Սոլոմոնի հետ ծանոթանա:

Մայրիկ ջան, երեկ առավոտ Պոզենի մոտ էի և նա ինձ շատ լավ ընդունեց և ասաց, որ շարունակ եմ իմ այցելություններն իրեն: Նրա մոտ ինձ Աղաֆոնն ուղարկեց: Պոզենը կայսր ստատս-քարտուղարն է եղել և նրա նախագիծն էր, որ մենք այստեղ համալսարանումն ենք: Վեց տարի առաջ նա այդտեղ եկել է իբրև վերաքննիչ: Այս էլ այսպես: Այժմ մնաս բարով, մայրիկ ջան:

Ձեր խոնարհ որդի` Գաբրիել

<Հ.Գ.1>

Մայրիկ ջան մեր քննությունները կսկսվեն մայիսի 6-ին և կվերջանա 28-ին:

6-ին — արաբերեն և վրացերեն.

8-ին — տաճկերեն.

10-ին — ֆրանսերեն և թաթարերեն.

21-ին — քաղաքացիական իրավունք, յաման, յաման.

22-ին — հայերեն և

28-ին — ռուսերեն լզեվի երկու քննություն հետո հայդե, քեֆ արա մինչև օգոստոսի 19-ը:

<Հ.Գ.2>

Միքայել ջան, Ցիցիանովից նամակ կստանաս. այն նամակը Մողնու հրապարակում գաուպտվախտի դիմաց սպիտակ տուն կա, այստեղ Յոսեք Քալինովին տար և հանձնիր, որ նրա մորը շուտ ուղարկի:

<Հ.Գ.3>

Ցիցիանովը բոլորին բարևներ է ուղարկում: