Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/169

Այս էջը սրբագրված է

է նաև Տատո Աքիմովը. Դեպրտից է եկել այստեղ` ամառն անցկացնելու:

Այժմ, մայրիկ ջան, խնդրում եմ սիրով բարևեք պապին, տեր-Օհանեսին, մորաքրոջը, Յագորին, Թոմկային, Ղաղոյին, Գիորգուն և Արտեմին, Միկոյին, ձալոներին, հորեղբոր որդուց և բոլորին, բոլորին:

Ձեր խոնարհ որդի` Գաբրիել

<Հ.Գ.1>

(Սրա մեջ ինը դեղափոշի է):

Միքայել ջան

Ականջ դիր, ես քեզ հետ փոքրիկ խոսակցություն ունեմ: Դու այժմ լավ գիտես, որ մենք ջերմոց չունենք և դու այնպիսի ծաղիկներ ես ուզում, որոնց մշակելը չգիտես: Արևդ վրա, որտեղից որ այս բողկն առա (սա հիմա ուրիշ խանութից եմ առել), այստեղ ինձ ասացին, որ այս տարի ծաղիկներ ցանելն արդեն ուշ է, միայն գեորգինա կարելի է այս տարի ցանել և ձմեռը արմատները նկուղում պետք է պահել, իսկ մյուս տարի կծաղկի, ասում է: Սրա մսխալը տաս շայի է: Հավատա, որ կգնեի, բայց ձեր ուղարկած մեկ թումանից հինգ շայի անգամ չունեմ այս րոպեիս: Պարտքեր ունեի: Երրկորդ կամ երրորդ փոստին գոնե կուղարկեմ: Մատաղ քեզ, Միքայել ջան, մի բարկանա, սաղություն լինի, մյուս տարի մարտին անպայման հարույր տեսակ սերմեր կուղարկեմ քեզ: Տասնեկու մսխալ բողկի սերմ եմ գնել. այս փոստին ուղարկում եմ, մնացածն էլ մաս առ մաս հաջորդ փոստերին կուղարկեմ. այժմ այնքան փոստի փող չունեմ:

Այնուհետև, Միքայել ջան, Կվալիևի վերաբերյալ տված տեղեկությանդ առթիվ իմ փոխարեն սիրով բարևիր Կարապետին և ասա, որ Կվալիևը այստեղի առաջին կադետական կորպուսումն է, ողջ-առողջ, և երկրորդ փոստին ես նրան նամակ գրել կտամ և Կարապետին կուղարկեմ:

Բացի դրանից, Միքայել ջան, մանրամասն կերպով գրիր ինձ մի տեսնեմ, թե Փիթոևի գրասենյակում ի՞նչ գործ ունես: Լսո՞ւմ ես:

Քո` Գաբրիել

<Հ.Գ.2>

Միքայել ջան, Ցիցիանովի այս նամակը շուտով տար Յոսեր Քալինովին, որ նրա մորն ուղարկի:

____________

  • Եվ ամեն ամիս, կուզես ամեն շաբաթ քիչ-քիչ ցանիր և սերմը հավաքելու մասին այդտեղ տեղեկացրի (ինչ որ ուղարկում եմ քեզ, երկու այդքան էլ մնաց):