Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/176

Այս էջը սրբագրված է

Պետերբուրգ, 1848 թվի հուլիսի 5-ին, No բիլմիրամ1.

(կիրակի առավոտ, ճամը ճիշտ 12-ը):

Սիրելի մայրիկ ջան,

Երևի դուք ինչքան անհանգիստ եք ինձ համար, մինչդեռ ես այստեղ քեֆերի մեջ եմ: Վրացական հագուստով զբոսնում եմ ծառուղիներում, երբեմն արևի տակ, երբեմն արևի լուսնի տակ, թառն էլ ձեռքիս: Այս կարծես բանաստեղծությունից բացի` երբեմն այգեպանին եմ հրաման տալիս և երբեմն երեխաներին` խրատ: Կամ ո՞վ կարող է չկատարել իմ կամքը: Տան տերն եմ կարգված:

Մայրիկ ջան, կամ խիստ կզարմանանք կամ թե չէ կասեք, որ խոլերայից խելագարվել : Ո՛չ, մայրիկ ջան, ո՛չ մեկն է և ո՛չ մյուսը: Անցյալ անգամ, հունիսի 26-ին ձեզ գրել էի, թե վաղը գնալու եմ Օգյուստի մոտ: Եվ երեքշաբթի օրվանից մինչև այժմ այնտեղ եմ, բայց ի՞նչպես:

Եկա թե չէ... բայց սպասեք, դեռ մի բան պիտի գրեմ : Սրա մի տղան` տասնմեկ տարեկան, Փարիզումն էր գտնվում ուսման համար և քանի որ այժմ այնտեղ մեծ պատերազմներ են, և ոչ միայն այնտեղ, այլ համարյա ամբողջ Եվրոպայում2 երկրորդ հայտնությունն է3, այդ պատճառով նա իր որդուն պահանջեց այնտեղից և դեռ քննությունները չէինք վերջացրել, երբ Օգյուստը եկավ համալսարան և ասաց, որ տղան եկել է և որովհետև ռուսերեն չգիտե, խնդրեց մի ուսանող գտնել տղային դաս տալու համար:

Մայրիկ ջան, դուք հո գիտեք իմ բնավորությունը, որ երբ կարող եմ, ոչ ոքի բան չեմ խնայի: Այդ իսկ պատճառով նրան հայտնեցի, թե ինչ մի մեծ բան է, որ իզուր էլ փող պիտի տաք (իսկապես, գիտե՞ք ինչ արժե ուսանողի դասը: Ինչպիսի ուսանող ուզում է լինի, մի ժամին մեկ ռուբլուց պակաս չի կարելի և երբեմն հինգ ռուբլի թղթադրամ): Ուստի ես հանձն առա այդ, իհարկե ձրի, և ստորև ինչ որ գրեմ, իմացած եղեք, որ բոլորի պատճառն այս է և այս պատճառը ծանոթացրեց նրանց իմ սրտի հետ:

Հա՛,երեքշարթի եկա թե չէ` Օգյուստն ինձ ասաց, թե ես ու իմ կինը ուրբաթ օրը գնում ենք Վիբորգ (այսստեղից հարյուր քսան վերստ է ծովով» մեկ շաբաթով և եթե այն լավությունն էլ կարող եք անել, որ մինչև իմ վերադարձ տանս մեջ լինեք փոխարինողս, շատ շնորհաակալ կլինեմ, և խնդրում եմ, որ թե այգեպան, թե ծառայինողների, թե երեխաների, թե կենվորներ(այս կենվորներն էլ հինգ