Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/181

Այս էջը սրբագրված է

ջան, որ շաբաթ օրը այնտեղ վրացական ճաշ պատրաստել տվեցի նրանց համար: Մայրիկ ջան, ճիշտ է, քսաներկու ռուբլի ծախսեցի, բայց դրանից ազատվել չէր կարելի: Ես չեմ սիրում ձրի ուրիշ հացն ուտել: Այն հինգշաբթի երեկոյան մոսյո Օգյուստն ասաց ինձ, թե մի վրացական ճաշ ուտեցրու մեզ: Անմիջապես խոստացա և շաբաթ օրը Օնիկովի խոհարարին բերեցի և պատրաստել տվի լավ չխրթմա, կանաչ լոբի, փորըլցրած հավ թարմ ձուկ, փլավ և բաստուրմա, լավ գինի և շապայն: Մի խոսքով, շատ հավանեցին: Խոհարարին էլ երեք ռուբլի նվիրեցի: Քանի որ անում եմ, մտածեցի հիշողության արժանի մի բան անել: Նստել էինք այգում, սփռոցն ամբողջապես ծածկված էր կաղամբի տերևներով և զարդարված զանազան ծաղիկներով, հատկապես Միքայելի գեորգինաներով: Սեղանի սպասքը արծաթյա էր (Օգյուստինը). «ալավերդի յախշիոլ»-ի փոխանակում արի: Ինը հոգի էինք, շատ գոհ մնացին և դրանով ապացուցեցի, որ գիտեմ երախտիքը հատուցել:

Հաջորդ օրը Օգյուստն ինձ ասաց, թե շատ լավ էր, բայց դժբախտությունն այն էր, որ այնքան համադան ճաշեր միանգամից ուտել չկարողացա: Եվ իրոք, բաստուրման որ բերին, նա սեցանից վեր թռավ, թե այլևս չեմ կարող, ըստ երևույթի ձեր երկրում մարդիկ տկների չափ ստամոքս պիքի ունենաան:

Այժմ, մայրիկ ջան, սիրով համբուրեք Հռիփսիմեին և Միքայելին ու բարևեք պապին, տեր-Օհանեսին, փեսային, Յագորին, Թոմկային, Ղաղոյին, Միկոյին, մորաքրոջը, Թինային ու բոլորին և ինչպես անցավ աստվածության օրը:

Ալեքսանդ Թումանովին տեսա և մի տեսակ տխուր խոսեց հետս: Մեր պարապմունքը կսկսվի սեպտեմբերի մեկին: