Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/207

Այս էջը սրբագրված չէ

վում է Պետերբուրգի ողջ իշխանական դասը: Ապա այնտեղից„ եԹե փողս չի պակասի' կերթամ Աբո: Այս ընդամենը չորս հարյուր հիսուն վերստի բան է.նորից ծովով կգնայի, որովհետև էժան կնստեր, բայց ասում են, որ ցամաքով հետաքրքիր տեսարաններ կան. այդ իսկ պատճառով ցանկանում եմ Գելսինգֆորսից ցամաքով վերադառնալ ուղղակի Պետերբուրգ, ուր անպայման պիտի լինի օգոստոսի 15-ին: Մայրիկ ջան, այսոր լրացավ քսանչորս տարիս և մոսյո Օգյուստը ինձ համար լավ ճաշ է կազմակերպում: Այժմ սիրով ձեռք ու կուրքդ համբուրելով՝ ողջույնս եմ հաղորդում մինչև երկրորդ փոստը




             Ձեր խոնարհ որդի՝ Գաբրիել