Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/24

Այս էջը սրբագրված է

ղող տվեցին, իմ սովորությունը հիշեցի, որ ինձ խաղող էին տալիս և այն բերում, Ձեզ էի տալիս։ Դրա համար էլ, որպես նշան, Ձեզ ուղարկում եմ այս ոստիկը, իբր թե հիդրաշենից եմ այն բերում։

Մայրիկ ջան, երեկ մոռացա գրել, թե ինձ ու Սարաջովին ի՞նչպես էր, որ թատրոնը էժան նստեց։ Մենք մի լավ մարդու հետ ծանոթացանք, որը ավարտել էր այստեղի համալսարանի դասընթացը. նա մեզ հրավիրեց իրենց տուն և Պետերբուրգում ապրող իր եղբոր անունով մեզ նամակ տվեց։ Սրա մայրն էլ (որ նման էր խեղճ մադամին, որովհետև նրա նման պառավ էր), մի այլ նամակ տվեց Պետերբուրգի պրոֆեսորներից մեկի անվամբ։ Մի լավ կաթով սուրճ էլ խմացրեց և վերադարձանք։

Այնուհետև, մայրիկ ջան, տեսա Ալեքսանդրյան այգին, որ կառուցված է այդտեղի բուլվարի ձևով, բայց շատ երկար այգի է։ Այս այգու մոտ գտնվում է Պետական մանեժը: Սա մի այնպիսի դահլիճ է, որ երկարությամբ քսանյոթ պատուհան ունի և պատուհաններն էլ հասարակ չկարծեք։ Յուրաքանչյուր պատուհանը մեր պատուհանի երեք-չորս լայնությունը կունենա, ինչպես նաև ֆայերի լայնությունը։ Այս դահլիճի լայնքը մեր գիմնազիայի դահլիճի երկու երկարությունը կունենա։ Ի՜նչ գերան կօգներ առաստաղին, եթե այն մեքենայով չլիներ սարքած։ Սա կառուցված է զինվորական պահակատեսի համար` երբ վատ եղանակ է լինում։ Այս դահլիճի մոտ կա մի այնպիսի պանդոկ, որի երկարությունը կազմում է փոխարքայի տներից մինչև շտաբը: Եվ ոչ միայն այս պանդոկը։ Այստեղի բոլոր կանոնավոր տները այդտեղի փոխարքայի տներից առավել լավ են: Մեծապես ներողություն եմ խնդրում, ընկեցիկներին հատկացված տները Թիֆլիսի քառորդի չափ կլինեն։ Մարդ Մոսկվան պիտի տեսնի, որ հասկանա, թե այդ ի՜նչ քաղաք է, և ես ինչ որ դրում եմ, Մոսկվայի մի հազարերորդն անգամ չէ։ Ի՞նչպես կարող եմ հասցնել` բոլորը տեսնել։ Ընդհանրապես Մոսկվայի փողոցները նման են Թիֆլիսի փողոցներին, ինչպես այդտեղ, այստեղի փողոցները ևս ծուռ ու մուռ են, սակայն այդսլես դատարկ չեն, ամենուրեք ցածում խանութներ են, իսկ վերևը` բնակարաններ, և ինչքան այստեղ ցուցանակներ կան կախված, այդտեղ այնքան խիճ անգամ չկա:

Հինգշաբթի օրվանից սկսած անվերջ լավ օրեր են և եղանակն այդտեղի նման է։ Այնուհետև եղա Լազարյան ինստիտուտում և զարմացա, որ այնքան ծանոթ տեսա այնտեղ` Խատիսովին, Ղաղաբ