Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/38

Այս էջը սրբագրված է

սրտիս ողջ բաղձանքը կատարել։ Մայրիկ ջան, երդվում եմ աստծով, որ եթե իմանայի, թե Ձեզ այսպես կանհանգստացնեմ, այստեղ չէի գա։ Շատ լավ, ենթադրենք թե Դուք ինձ համար երեսուն թումանը չեք խնայում և ուղարկում եք, բայց որտեղից, մայրիկ ջան, Ձեր ասելը չլինի` ո՞ր ծառը պիտի թափ տաք կամ իմ սիրելի Հռիփսիմեին ի՞նչպես պիտի բախտավորեցնեք: Աստված վկա, մայրիկ ջան, շշմել-մնացել եմ, չդիտեմ, թե ինչ անեմ, նստեմ տանը, չի կարելի, դուրս գնամ` փող է հարկավոր։

Այստեղ միայն համալսարանի ուսումը չէ։ Ընդունված չէ այն մարդը, ով այստեղի նիստ ու կացը չդիտե։ Մայրիկ ջան, եթե շատ կդժվարանաք խնդիրս կատարել, հրամայեք,

երդվում եմ աստծով, որ ինչ գնով էլ լինի կվերադառնամ, իսկ եթե ոչ` Ղաղոյին կխնդրեմ, որ Ձեզ օգնի։

Մայրիկ ջան, այս ամսի տասնհինգին մեր ընդունելության քննությունները պիտի լինեն և տեսնենք, թե գործս ինչպես կնթանա։

Այս` ինչ որ գծված է,
Եթե իմ արցունքը չլինի`
անիծյալ լինեմ։

Իմ սիրելիներ` Միքայել ջան և Հռիփսիմե ջան, սիրով բարևում եմ Ձեզ համբուրելով Ձեր աչքերը, բարևեք մայրիկին, իմ փոխարեն համբուրելով նրա ձեռքերն ու կուրծքը և շուտ-շուտ ինձ նամակ գրեք։ Սիրով բարևեք նաև մորաքրոջը, Յագորին, Ղաղոյին, Միկոյին, Թինային և բոլորին, թարբարե ձալոյին ու Թագուհուն ևս մեկ առ մեկ բարևեք, ոչ ոքի չեմ մոռանում։

Ձեր` Գաբրիել

<Հ. Գ. 1>

Մայրիկ ջան, Սենթոմին խնդրիր հանձնարական նամակներ` ուղղված լավ ֆրանսիացիներին, ապա թե ոչ ֆրանսերենը կմոռանամ։ Համալսարանում ոչ ոք կարգին չի խոսում։ <Հ. Գ. 2>

Մայրիկ ջան, եթե մրգի մասին կհարցնեք, Ձեր` հետս դրած ալիրուխարին Մոսկվայից սկսեցի ուտել և այս երեկո վերջացրի, չոր միրգն էլ այսօր բացեցի։ Մայրիկ ջան, այստեղ պաս պահել չի կարելի, ո՞վ ինձ համար ուտելիք կպատրաստի, իսկ եթե մրգով անցկացնեմ, օրական մեկ ռուբլու մրգով չեմ կշտանա, այստեղ ամեն ինչ թանկ է։