Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/73

Այս էջը սրբագրված է

օգնելու մեզ, մենք այլևս չենք ցանկանում պետության Հաշվին սովորել և ինչքան ծախսել եք, ետ ստացեք։ Իհարկե, եթե իմ ծախսոտ լինեմ, ավելի լավ է, քան թե վերջում կործանվեմ: Տարվա մեջ երեք Հարյուր ռուբլի բավական է, բայց Դուք դեռևս մի մռայլվեք փուլի Համար, գուցե որևէ բան կարգավորենք: Մի մտածիր, մայրիկ ջան, երեք տարուց հետո սեր գրկումն եմ։ Մայիսի 2-ին քննությունները կսկսվեն և Ձեր աղոթքով հույս ունեմ։ Շատ այդպիսի մայիսներ եմ տեսել։

Մայրիկ ջան, ինչպես գրել եմ Ձեզ, Աննա Գաբրիելովնայից անցյալ շաբաթ հո ստացա մեկ թուման։ Ընդամենը ունեմ երեք թուման ու կես, որից երեք ամսվա դաշնամուրի փողը պետք է տամ: Ութ ռուբլի Մելիքովից եմ պարտք արել։

Հիմա պետք է զատիկի համար սերթուկ և շալվար կաբել տամ, բայց այդքան չունեմ։ Աստված վկա, մայրիկ ջան, այս հագուստով ամաչում եմ, որ դուրս եմ դնում, իսկ ընկերներս էլ ասում են, քանի գիմնազիայումն էիր, վայելուչ էիր, հիմա այնպես ես քարշ գալիս, կարծես թե ինքդ քեզ ատելի ես դարձել։ «Աղվեսը պոչը վկա բերեց: Իսկապես, մայրիկ ջան, այդ պատճառով համարյա եկեղեցում էլ թաքնվում եմ կամ Բուդաղովից կամ Խուդարաշովներից, թե ինչ է, այնտեղից տուն չտանեն ճաշի։ Այն էք գիտցեք, որ առավոտից մինչև երեկոյան ժամը ութը միշտ պետք է հագնված լինենք։ Այս մեկ սերթուկը օրվա սերթուկ էլ է և շալվարն էլ։

Ձեր` Գաբրիել

<Հ. Գ. 1> Մայրիկ ջան, այսօր Աննա Գաբրիելովնայի մոտ էի ճաշի։ Նրա տների ու ճաշի կարոտը չէի, բայց շատ խնդրեցին, ես էլ գնացի։ Գինի գնեցին, ձկնկիթ բերին, լավ պատվեցին ու թեղ բարև ուղարկեցին։

Ասացին, որ շուտ-շուտ գնամ-գամ. մեր որդին ես։ Ես էլ գլխով եմ անում ու շնորհակալություն հայտնում (ինչպես Միկոն գիտի, երբ մորաքույրը որևէ բան է խնդրում)։ Նրա մոտ ինչը պետք է ինձ վազեցնի, այնքան ժամանակ էլ չունեմ, որ գեներալների հետ շրջեմ։

Երեկ համալսարանում համերգ կար և իսկույն Մենշիկովի աղյուտանտի հետ ծանոթացա, հո գիտեք, այսպիսի բաներում ուրիշ <տեսակ> աստղ ունեմ: ________

Մենշիկովը մինիստրի չափ ձայն ունի, իսկ ինքը ձովակաք է: