Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/78

Այս էջը սրբագրված է

պատճառով խնդրեցինք, որ երեք լեզուներից մեկը կրճատեն և եթե հնարավոր չէ, մեզ համալսարանից ազատեն, քանի որ ինն առարկա և ութ լեզու սովորել հնարավոր չէ։ Եվ իրոք որ համալսարանում սովորող յոթ հարյուր չորս ուսանողից ոչ ոք այնքան սովորելու բան չունի, որքան մենք։

Մայրիկ ջան, այս մասին ոչ ոքի բան չասեք. եթե ցանկանում եք` Արզանովին ասացեք։ Ես համոզված եմ, որ նա նույնպես խորհուրդ կտա, որ ես այստեղ իմ փողով լինեմ։

Ձեր որդի` Գաբրիել

<Հ. Գ. 1>

Ինչու որևէ բան չեք գրում այն մասին, որ Գիքոն Ձեր ցավը տարել է: Սիրելի Հռիփսիմե ջան,

Այնպիսի բան ես խնդրել, որ չգիտեմ, թե Պետերբուրգում ոնց գտնեմ. հա՜, հա՜, հա՜, հա՜ ... Դու փող ասա, թե չէ` կուզես Սունդուկովի խանութն ամբողջությամբ քեզ ուղարկեմ։ Սակայն, Հռիփսիմե ջան, այդպիսի բաներ այժմ այդտեղ ավելի էժան կլինի, քան այստեղ, որովհետև եթե ֆրանսիական գլխաշոր ես ուզում, այդտեղ աննշան մաքսով են բերում։ Գիտեմ, որ մեկ ամսից հետո նոր խանութներ կբացվեն։ Սպկայն քո խնդրանքը անուշադիր չեմ թողնի։ Այսօր կամ վաղը կգնամ-կշրջեմ խանութները, սակայն անիծվեն այսպիսի խանութները. ինչ ասում են, գինը այդ է, իսկ եթե չես առնի ամոթ է։ Հռիփսիմե ջան, նման բաներ ինչ ուզում ես, շատ և միանգամից խնդրիր և այդտեղի գներն էլ հայտնիր։ Նրա համար եմ շատ ասում, որ փոստի ծախսը թանկ չնստի։ Համա՜ թե շատ բաներ ես ուզում։

Հռիփսիմե ջան, մի փոքր ժամանակ ուզում եմ հետդ խոսել։ Համալսարանից որ դուրս եմ գալիս, քանի բան եմ միանգամից տեսնում։ Առջևից գնում է հսկայական Նևա գետը։ Ջրից այն կողմ, ձախ ափին` կայսերական պալատներն են տարածվում, իսկ աջ կողմը Սենատը և Սինոդը։ Երբ կամուրջն անցնում ես, որը երեք քառորդ վերստ երկարություն ունի, մեծ հրապարակ է, որի կենտրոնում բարձրանում է մի հսկայական ժայռի նման քար, որի վրա չուդունից թափված է կայսր Պետրոսը` հեծած թամքած և ղոչաղ (վրացերեն ոնց է ղոչաղ բառը) նժույգին։ Այս արձանն այնպես է կառուցված, որ երբ առաջին անդամ եկա նայելու, ինձ թվաց, թե դեպի ինձ կատաղած նժույգ է սլանում։ Այնուհետև նրա դիմաց խոյանում է