Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/84

Այս էջը սրբագրված է

կասեն. «Վաղը կամ մյուս օրը գնում ենք պարահանդես կամ ժողովարան, դուք էլ համեցեք...», օ՜, o՜, օ՜, ամոթ չէ, որ ուսանողն ասի՝ չեմ կարող, իսկի չլինի. մեկ-երկու ռուբլի էլ սրա համար կգնա: Ահա մայրիկ ջան, այստեղի կյանքը: Այս տողերը ընդգծեցի այն պատճառով, որ յուրաքանչյուրի բերանից այս է դուրս գալիս։ Ես առաջ էլ դրել եմ ու հիմա էլ մտածեք, մայրիկ ջան, եթե այսպիսի դեպքեր պատահեն, ինչ անեմ։ Կամ ինչ կլիներ իմ վիճակը, եթե ասեի, թե ես թուղթ չեմ խաղում։ Հո ՝չեն ասում, թե սա ինչ լավ բան է անում, որ չի խաղում, իր գործին ուշադիր կլինի։ Հենց իսկույն ծիծաղում են ու ասում թե` էշ մարդ է, կամ թե չէ ասում են, որ եթե կարողություն չունես, մեզ նման մարդկանց հետ ինչո՞ւ ես ծանոթանում: Ի՞նչ եք ուղում, ուսանողը այնպես է այստեղ ընդունված, ինչպես պաշտոնյա։ Շատ անգամ այնպես կպատահի, որ թագավորն ու ուսանողը միևնույն պարահանդեսում կլինեն։ Այս բոլորը փողի գործեր են. փող տու, փառք տամ։

Մայրիկ ջան, սիրով բարևեք պապին, Թոմկային, Յագորին, Ղուղոյին, Միկոյին, մորաքրոջը, Թինային, Անդրիային, Բասիկելին, Ազարիային. նմանապես Բարբարե ձալոյին, Թաքո ձալոյին, Յագոր փեսային, հորեղբոր աղջիկ Մարթային, նրա Եեկելին ու Մոսիկոտն Հակոբ, Արտեմ և Միքայել Իվանիչներին, նաև Դավիթ հորեդ բայրենց և կարապետ ու Գիորգի Դավիթ դովիչներին. Քարտաշանց, հորաքույրանց և քեռի Հովանեին և Սոֆիա ձալոյին, Թաթել ձալոյին, Մարթա ձալոյին և բոլորին, նաև Հեքիմաղայենց։ Շթոռա բաանի, հավատացեք ժամանակ չունեմ, որ բոլորի անունները մեկ առ մեկ գրեմ, միայն խնդրում եմ, որ դուք մեկ առ մեկ իմ կողմից բոլորին բարևեք, նաև Շիոանենց, Թամամշյանենց։ Միքայել ջան, իմ փոխարեն Մելքո քեռու վզին պինդ փաթաթվիր ու մի լավ համբուրիր, նույնպես և Սոֆիա ձալոյի ձեռքը համբուրելով, բարևս եմ հաղորդում։ Մելքո Ստեփանիչ, աստված վկա, որ այս տողերը գրելիս աչքերս արցունքով լցվեցին. թե ինձ սիրում եք, շուտ֊շուտ մեր տուն գնալ֊գալ ունեցեք և ինձ Ձեր նամակին արժանի դարձրեք ու Ձեր մասին հայտնեցեք, հետո ես էլ կգրեմ և կհայտնեմ, թե Ձեզ ինչքան եմ սիրում ու կտեսնեք, որ իմ նկատմամբ ունեցած Ձեր ամագը չեմ մոռացել։ Ձեր փոքր և խոնարհ եղբայր՝ Գաբրիել Սունդուկով։

Այնուհետև մայրիկ ջան, դերձակ Հովանեին սիրով կբարևեք. Յասեին ասեք, թե ինչու մի փոքր նամակ չի գրում: Այժմ ցտեսություն մինչև երկրորդ նամակը և, եթե սիրում եք ինձ, գոնե շաբաթը կամ տասը օրը մեկ նամակ գրեցեք։

Ձեր խոնարհ որդի` Գաբրիել Սունդուկով