Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/87

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

<Հ. Գ. է> gb ^o^Go 30630(0 (օօ собэдб (օօ ЬоЭ^дб ^oojooobgcn (օօ 3^0^300, сг»з ^շՅօյշօն 6о обоЬ Ьо^обсо. <Հ. Գ. *> ЗоЬ^Ьо Յօ^ց ЗоЗ^дбдсо. <Հ. Գ. յ;> նցՅՅօ оЗЬо&оздйЗо Зо^р^сойо Sco^obbgGgL Зсп^оооЬзоЬоозоЬ (ро о(о- (օշքոՅօև Зсп^го03оЬо(ЭТЗоЬ (ро boggofyg^ooo 9 00300^30 ЗоЗоЬЬдВдЬ: 03- <430733 QOOQOCOol) (00 Յոհօյօե.

Պետերբուրգ, 1847 թվի ապրիլի 11-ին, ուրբաթ օրն եմ գրում

Ամենասիրելի և ամենաթանկագին մայրիկ ջան,

Զատիկ օրվա գրած Ձեր նամակը ստացա այս ամսի 9֊ին։ Զատիկը շնորհավորելու համար շնորհակալություն եմ հայտնում։ Նույնպես և Միքայեքին ու Հռիփսիմեին և րոլոր նրանց, ում անունը գրած էր Ձեր նամակում, իսկ երկու տեր-Օհանեսներին և տերահակին հատուկ շնորհակալությունս եմ հայտնում. նրանց պարտադիր շնորհը լինի Ձեզ օգնական և Ձեր որդիներին, Ձեր եղբրայրներին, Ձեր սիրելիներին ու բարեկամներին և բոլորին խաղաղություն ամենեցուն: Ինչ անեմ, Յագոր Զախարիչը այստեղ պետք է լինի, որ լավ օրհնի Ձեզ:

Մայրիկ ջան, երր ես լուրջ նամակ եմ գրում իմ գործի կամ ուսման մասին, խնդրում եմ պատասխանը շուտ ուղարկեք և կանոնավոր պատասխան գրեք և ոչ թե ասեք. «Ձեր մարտի 3-ին գրած նամակը ստացա. շատ բան էիր գրել. բայց չգիտեմ, ինչ գրեմ, որոշեցի. որ լեզուներից հրաժարվես և կայսերական ծախսով օրենքները սովորես»: Շատ լավ եք ասում, մայրիկ ջան, բայց ինձ չեն թողնի,որ լեզուներից գլուխս ազատեմ և ուրիշ ֆակուլտետ տեղափոխվեմ։Ես այժմ Ձեզանից լավ գիտեմ ու ամեն ինչ տեսնում եմ, թե որն է լավը և որը վատը, բայց փող հնարողին, չգիտեմ ինչպես հայհոյեմ: Արզանովը հո՛ իզուր չէր ասում, թե դու քո ծախսով գնա, ավելի լավ է։ Նրա խոսքը երրեք իզուր չի եղել: Հիմա, մայրիկ ջան, եթե ուրիշ ֆակուլտետ տեղավորվեմ, նախ այս, որ ինչքան ինձ վրա ծախսել են, ետ կպահանջեն, բացի դրանից, պետք է այս տարին կորցնեմ, որովհետև ուրիշ ֆակուլտետում նորից աոաջին կուրսից