Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/98

Այս էջը սրբագրված է

<Л£) 0^0^)Ло C?(T)Q £00 (Ո0Յ3 ojooobco, ОЭД& ЬоЭо յշօ^օշ, £0083 0(f)0<V oAob: bo£no3cob ЬооотоЬ оооЪ^^о ծռ()£օօ o^ycncbo £00 Ь^)£^> <bof)£or>o ^ocoq- ('շձօՅ^օոՏ £00 соо^оЪдоо ЬоЗоЬ 6063306*63 8*63 оЗсо^ооЬ. obgo о^ Ьоб^ро, г»оЗ 8003063 6օդ9 оЗгцроЬ, Ьобооо^з обо о^Ь. о<Ьо дбоЬспоо, օօ^յ о^ддб՝ ^ՕՕ^օհ՚Յօ Ьо£0 обоЬ Յ՚ՕՕ. (ПО£0(Т։^о6, oobgb 9о£0£рсп&о £)ОоЬо6о ^о^боЬоог>зоЬ £00 3^38063- iob ^3յօօ 83 9<n3ft)6. ^Jco^՞ 0Э0 ձ*&- Ь«)Б. <Հ. Գ. 1> боЗЬоЭз^оо, օ9 Ьс6о£о ЭсЭофзЗЗ00’ 6со9 33^ ^ծ^Յ^Յ00 Օ^Հ^ՅՁ֊ l<36co<3jm3(> <Հ. Գ. 2> 9об£0£)6о оЗйоззЬЬ З^з^00» 9о£0£^>со&зС^<՜։ 306. Эо^боЗ дбсоо фоб- £ob շՅճշշօ հ^ր>6ց£0 ^З^ФУ^обдоо.

Պետերբուրգ, 1847 թվի մայիսի 12-ին

Ամենաթանկագին մայրիկ ջան,

Ձեզանից երկու նամակ եմ ստացել, մեկը՝ ապրիլի 21֊ին գրվածը մայիսի 4-ին, նույնպես և երկու թուման, իսկ մյուսը` 28-ին գրվածը ստացա այս րոպեիս (մայիսի 11-ին, ճաշից հետո, մամը 5֊ին։ Կայսեր ծնունդն էլ չեն գրի այսքան ճշգրիտ)։ Շատ բաների մասին եք ինձ գրում, սակայն ներեցեք, որ բոլորի պատասխանը չեմ կարող մանրամասնաբար գրել։ Դուք էլ գիտեք, թե ինչ ասել է քննություն, բայց դարձյալ գրում եմ:

Մայրիկ ջան, այդպիսի խոսքեր որ չգրեք, չգիտեք, որ ես թուղթ խաղացող չեմ. ես միայն այստեղի մասին Ձեզ գրեցի։ Երդվում եմ աստծով, որ կոպեկի վրա իսկ չեմ խաղա, եթե նույնիսկ իմանամ, որ մի խաղում մեկ միլիոն կշահեմ։

Երկրորդ, գրում եք, որ այս տարի Ձեզ համար չկարողացաք քաթիբա կարել տալ և ոչ էլ Միքայելի համար հագուստ։ Այս մտածմունքից քիչ է մնում խելագարվեմ։ Արևս վկա, հենց որ այդ վերհիշում եմ, ինձ թվում է, թե հագիս սերթուկը մարմինս ծակծկում է։ Ի՞նչ անեմ, ի՞նչ հնարեմ։ Ինչպես էլ լինի, մայրիկ ջան, այս երկու տարի և տաս ամիսն անցկացնենք, հետո աստված ողորմած է։ Լավ իմանաք, որ հենց սկգբից ինչպիսի տեղ էլ տան, տարեկան յոթանասուն թումանից պակաս չի կարող լինել: