Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/130

Այս էջը հաստատված է

համար խախալիր տեփբիր, քարերը ջոկիր, ձավարի համար ընտրիր, ծեծիր, քամիր, աղա… Հիմի բաղաքաղի ժամանակ է… Հիմի սար պետք է գնալ… Էհ, ինչ եմ ասում, որ մի շաբաթ օր ու գիշեր ասեմ, էլի նրա արածի համառոտ ցուցակը չի կազմվիլ: Գեղի մեկէլ կնանիքն էլ ներքի թաղիցն սկսած մինչև վերի թաղը խեղճին չեն հանգստացնում։ Մեկն ասում է՝ մի արի մինթանաս ձևիր, մեկն ասում է՝ մեկ արի ջեջիմս հինիր, որն էլ գալիս է՝ թե ասպս մճճվել է, մեկ արի շտկիր. էսպես հազար ու մի բան։ Որ մի չմտածող ու անգետ կնիկ լիներ, կասեինք՝ է՜, ինքն էլ չի իմանում, թե ինչ օրում է, բայց չէ՝ նա տեր Օհանի թոռն է, Հեղինե կուսի քվոր աղջիկը։ Լուսահոգի Հեղինեն մի աշխարհք ման եկած շնորհքով կուս էր, նրա ձեռին է մեծացել։ Ղորդ է, գիր չսովրեցրեց, որ կուս չդառնա էն սիրուն, շարմաղ աղջիկը, բայց անգիր աղոթքներ էր սովրեցնում ու կար, ձև, գործ, որ Հեղինեն լավ գիտեր։ Նրա կարովի սրբերի պատկերները որ մարդ տեսնի, կմնա զարմացած։

— Գեթաղվա՜… — բացականչեց Սոփիոն,— էլ չիս գիտի՞ իմքին վուր ասիս, թե էլի ինչ է անում… մաշ էդ թավուր աղջիկը ինչի՞ մե լավ մարդու՛ չէին տալի…

— Ինչի՞, ի՞նչ պակաս մարդ է Ավետիքը: Կուզե՞ս պատմեմ, թե ինչպես է ուզել նա էդ աղջկանը…

— Ափսոս չէ՞ Ավետիքը, շատ պատվական մարդ է, — ասաց տեր հայրը, — նրա պես անունով, նրա պես աղուհացով, նրա պես հասկացող ո՞վ կա մեր գեղումը։

— Բայց Ավետիքն առաջ էդպես չէր. նա առաջ ուրիշ գազան էր, հիմա ուրիշ։ Մի բան որ նրանում չի փոխվել, այդ նրա բռնակալությունն է. առաջ զենքով էր բռնանում մարդկանց վերա, իսկ հիմա՝ խոսքով, գաղափարով կամ, ավելի ուղիղն ասած՝ մոլեռանդությունով… Ես ու նա կաթնեղբայր ենք. ես նրան շատ լավ եմ ճանաչում։ Ես մի ամսական եմ էլել, որ իմ մայրը վախճանվել է. նրա մերն է ինձ ծիծ տվել, պահել. օղորմի իրան, լուսահոգին մի բոյով բուսաթով կնիկարմատ էր. տղամարդից ետ չէր մնալ, էնքան ուժով էր։ Շատ անգամ, որ խոսք էր բաց ըլում, ասում էի. «Ինձ քիչ ես ծիծ տվել, Ավետիքին շատ, էնդուր է նա ինձնից ուժով»։ Խեղճն ասում էր. «Ես միշտ մի ծիծս քու բերնում էի դնում, մեկէլն՝ Ավետիքի, բայց նա շատ նախանձոտ երեխա էր, միշտ երեսդ չանգռում էր, չէր թողնում, որ հալալ ծիծ ուտես»… Ես նրանց տանն եմ մեծացել երեխա ժամանակս. էն ժամանակը