Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/136

Այս էջը հաստատված է

ավելի՛ է սպանել, բայց ինքն ասում է՝ ես միայն մեկ մարդ եմ սպանել, որովհետև էդ մեկ մարդուն քնքած ժամանակն էր սպանել, և դրա համար էր ապաշխարում եկեղեցու դրսումը… Ինչևիցե, աստված ողորմի հոգուն, իգիթ մարդ էր… Մեր Ավետիքն էլ ուղիղ իր հորն էր քաշել։ Քանի որ ազապ էր՝ ամսով, տարով տանը չէր կենում, մեկ լսվում էր, թե՝ Երևան է, մեկ թե՝ Ղարաբաղ, մեկ էլ թե՝ Քարթլ է, որտեղ մի ապստամբություն, մի շարժում էր լինում, նա իսկույն հասնում էր։ Ուրիշներից որ իմանում էր, թե իր հերը, պապը շատ քաջ տղամարդիկ են էլել, խաների, բեղերի գլուխ չեն էլել վեր բերելիս, նա գժվում էր, չոլերն ընկնում, որ քաջութենում նրանցից անց կենա, որ չասեն, թե՝ «դու քո հոր տղեն չես», բայց պսակվեց թե չէ, էլ տանիցը դուրս չեկավ, թե՝ Իգիթի ապրանքն իր աչքի առջևը պետք է լինի»։ Սերի էդ տաք- տաք ժամանակ Հոռոմսիմն էլ սկսեց նրան քարոզել, հավատի բերիլ. ինչ որ աղոթք գիտեր, դիփ էլ սովրեցրեց… սկսեց պատմել ճգնավորներից, սուրբերից, մի խոսքով ինչ որ լսել էր Հեղինեից։ Ժամ գնաց, հաղորդվեց. լուսահոգի տեր Ղուկասը նրա խղճմտանքն անհանգստացրեց, մեղքերը շլնքին դարսեց, ծանր ապաշխարանքներ դրավ վերան և էդպես էն առյուծ տղային շինեց մի գառը։ Շատ տեղեր էր ման եկել, քիչ շատ քաղաքավարություն էր սովորել, վրացերեն, թուրքերեն ճարտար խոսում էր, ռուսերեն էլ կոտրտում էր։ Մարդամեջ ընկավ, մարդիկն սկսեցին պատվել, պաշտել, մողրովի ու նաչալնիկի մոտ միշտ նրան ուղարկել, նրան քյոխվա շինել, նա էլ տեսավ, որ ոչով իրա չափ խելք ու շնորհք չունի, սկսեց նրանց գլխին փիլիսոփա դառնալ։ Նա որ մի ժամանակ ոչ հավատ ուներ, ոչ հույս, որովհետև նրա հավատն ու հույսը իր թուրն ու թվանքն էին, հիմի, ինչպես կասեն՝ «Օխտը վարդապետի ղադամ բան գիտե»։ Հիմի որ հազար թուման տաս, նա պար չի գա, թե ինչ է՝ պար գալով՝ Օհաննես Մկրտչի գլուխը կտրել են տվել, ոչովի հետ պռոշտի չի անիլ, իր երեխին չի պաչիլ, թե ինչ է՝ պաչելով՝ Հուդան Քրիստոսին մատնել է։ Մորթ անելը նրան հազար ու մեկ նզովքներով ու ապաշխարանքներով արգելված է։ Մեկ մարդ, որ էսպես տուտուց բաների գերի դառնա, նրանից էլ ի՞նչ սեր կարող ես պահանջել, քանի որ սիրալիր հարաբերությունը նա մեղք է համարում…

— Օվակիմ, քո ասածը կարելի է ճշմարիտ է, բայց իմ խելքումը տեղավորվում։ Դու մեր Ավետիքին բոլորովին հիմարացնում