Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/161

Այս էջը հաստատված է

բնությունը, մարդի բերնի թիքեք համբրողներ են: Խեղճ քույրս իր կարավարձը դիփ ինձ վրա է մսխում, բայց դրանով ի՞նչ պիտի դառնա։ Դու էլ հո իմ օրումն ես, էլ ինչո՞ւ ես ասում, թե դարդ չունինք։ Դե արի խելք խելքի տանք, մտածենք, տեսնենք ի՞նչ պիտի լինի մեր ճարը։

— Ես շատ եմ մտածել, Մանվել, բայց ոչինչ հնար չեմ գտել։ Էգուց գնանք Օվակիմի մոտ, նա փորձված մարդ է, կարելի է մի ճանապարհ ցույց կտա մեզ։

Ազատ մտածելու առաջին քայլը երկմտելն է։ Մարդ մինչև չերկմտի, թե ուղի՞ղ է արդյոք իր այս կամ այն համոզմունքը, չի էլ կարող նրա սուտն ու ճշմարիտն իմանալ, և ոչ ուրեմն ինքնաճանաչության կգա։ Բայց երկմտելն այնքան հեշտ բան չէ. գա հազարից մեկի հետ չի պատահում։ Երկմտությունը մի տարակուսություն, մի կասկած է հառաջ բերում, հետո դառնում է մի հուզմունք, մի խռովություն և ի վերջո մի պատերազմ, որ անխնա քարուքանդ է անում դարերով սրբացած մի մտավոր ու բարոյական աշխարհի բոլոր խախուտ շենքերը։ Այդ պատերազմն այնքան ահեղ է լինում, որքան պատերազմողը ինքն իրան մինչև այն օրը խաբված է համարում, որքան նա զգում է, որ ինքը մի ստրուկ, մի գերի է եղել։ Մեր պատանիները դեռ չէին հասել այս աստիճանին, դեռ նոր էր ծլում մանանխո հատը նրանց մատաղ ուղեղի մեջ, նրանց պահանջը դեռ շատ փոքր էր։ Բայց Արությունի մեջ ապագա կռվասեր զինվորի նշաններն երևում էին արդեն։ Մի ծայրահեղությունից դեպի մյուսը թռչելու հակումն ուներ նա։ Տեսնե՜նք։ Տարաբախտաբար նրանք ապրում էին մի այնպիսի ժամանակ, երթ ուսումնառությունը մի անհրաժեշտ պահանջ չէր. երբ չքավոր աշակերտներին օգնելու, կարեկցելոլ սովորություն չկար, երբ չկար գնահատություն շնորհքի, տաղանդի, և հանճարի տեր մարդը համարվում էր խելագար կամ, առնվազն՝ հերետիկոս։ Ամեն ոք ինքը պետք է իր համար ճանապարհ բաց աներ հայկական խոպանացած անդաստանի վրա, և այդ էլ շատ քչերին էր հաջողում…