Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/164

Այս էջը հաստատված է

մարդը։ Մարդը բանական կենդանի լինելով՝ առավել ևս ընդունակ է հեշտությամբ բարելավացնելու իր ապրուստի հնարները։ Այս նրա ճակատագիրն է, այս նրա նպատակն է. քաղցածությունը մի խթան է, և նրան միշտ կստիպի ուտելու բան ձեռք բերել ապրելու համար։

«Ամեն ինչ առուտուրի պես մի բան է։ Ո՛ւմ ի՛նչ պետք է, էն կառնե, ո՜վ ի՛նչ ունի՝ էն կծախե։ Կպատահի, որ ոչ առնող լինի, ոչ ծախող. կպատահի, որ ծախողի ձեռինը մի անգին մարգարիտ լինի, բայց ոչովի համար նա մի բան չարժենա։ Ո՞վ կուզի որ իր աչքը կույր լինի. ամեն մարդ էլ իր կարողության չափ աշխատում է լավ ապրել. մեկն ուզում է աղա դառնալ, մյուսն ուզում է ստրկությունից ազատվել, մեկն ուզում է շատ փող հավաքել, մյուսն ուզում է լավ ուսումնական դաոնալ, մեկն արհեստ է սովորում, մյուսը մշակությունով է բավականանում։ Ամենքը միևնույն բանը դառնալ չեն կարող և չեն էլ մտածել այդ մասին։ Կյանքի մեջ ինքն իրան մի տեսակ հավասարակշռություն է պահպանվում։ Ի՞նչ կլիներ, եթե ամենքն էլ փափախ կարող լինեին կամ ամենքն էլ կոշիկ կարեին։ Այն կլիներ, որ փափախ կարելիս փափախը կէժանանար, իսկ մյուս կողմից կոշիկը կթանկանար, այնուհետև փափախ կարողների կեսը կոշկակար կդառնար։ Բայց և այնպես հետզհետե բան գիտցող մարդկանց թիվը այնքան շատանում է, որ մի տեղ մնալով սկսում են իրար հաց կտրել, իրար դուրս մղել, սփռվել, տարածվել։ Այդ ցըրվելովն է, որ թե՛ արհեստ է, թե՛ ուսում է, թե՛ մի պտուղ է, թե՛ մի բույս է՝ հետզհետե տարածվում է ամեն տեղ։

«ճշմարիտ է, մարդուս կյանքը կախում ունի ինչպես բնական, նույնպես և դրական օրենքից։ Եթե մարդս իր ապրելու տեղը փոխե, ընկնի իր առաջվան բնակած տեղին չնման մի տեղ, անհնարին է, որ այդ հանգամանքը նրա ապրելու կերպի մեջ մի փոփոխություն չձգե։ Նմանապես եթե նրա դրական օրենքները փոխեն, դարձյալ անհնարին է, որ այդ նրա մտածելու կերպի մեջ մի փոփոխություն չձգե։ Բայց այդ փոփոխություններ անելը այնպես հեշտ չէ, որ երբ կամենաս՝ փոխես։ Կյանքի հանգամանքները զուռնի ծակեր չեն, որ երբ ուզենաս՝ փչես և ինչպես ուզենաս՝ այնպես ածես։ Բոլոր փոփոխությունները, որ պատահում են մի ժողովրդի մեջ, կախումն ունին ժամանակից, նրա հասունությունից, զանազան արտաքին և ներքին հանգամանքներից: Եթե