Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/165

Այս էջը հաստատված է

այս բոլորն այսպես է, ուրեմն մարդս չի կարող չլինել այնպես՝ ինչպես նա կա։ Հովիվ է արդյոք թե ճգնավոր, միլիոնատեր է թե չքավոր, գիտնական է թե տգետ, դրանք ամենքն էլ մի գին պիտի ունենան իմաստուն դատավորի առջև․ դրանց ոչ մեկը գովական չէ և ոչ արհամարհական, մեկը մեղավոր չէ և մյուսն արդար, որովհետև դրանց ոչ մեկը և ոչ մյուսը չլինել այն՝ ինչ որ են, չէին կարող։— Բայց բարեկրթված մարդը ավելի առաքինի կլինի։ Իհար- կե։— Ոայց մեկը որ գողություն է անում, նրան չպե՞տք է պատժել։— Նա է՞լ բարեկրթված է։— Ո՛չ։— Ուրե՞մն, պետք է այն մարդին, որ մեկին բարեկրթել է, իսկ մյուսին ոչ՝ նրան էլ գողի հետ ի միասին պատժել։ Երբ որ գիտե, թե բարեկիրթ մարդը գողություն չի անիլ, ինչո՞ւ ամենին էլ չի բարեկրթել…»։

— Ուրեմն…

Այս միջոցին Օվակիմի դուռը բախեցին դրսից։

— Նե՛րս եկեք, ո՞վ եք,— ասաց Օվակիմը և գրասեղանին մոտենալով՝ մի գիրք վեր առավ և սկսեց շուռ ու մուռ տալ նրա թերթերը։

Դուռը բացվեց, և ներս մտան Արությունն ու Մանվելը։

— Բարո՛վ, բարո՛վ,— ասաց Օվակիմը մի ձեռքով մինի՝ մյուսով մյուսի ձեռքը սեղմելով և ապա հրավիրեց նստել, և մի փիլիսոփայական հայացք տալով իր ճաղատ ճակատով դեմքին՝ սկսավ հարց ու փորձ անել։

— Ինչպե՞ս եք, ուսմունքներդ ինչպե՞ս է առաջ գնում։ Լսեցի, որ ձեր ուսումնարանի մեջ խառնակություն է պատահել, աշակերտներից շատերը ցրվել են, կարծեմ դուք էլ չեք ազատ մնացել էդ հալածանքից։ Ես ուզեցի էդ մասին մի բան գրել, մի քանիսին մեղադրել, բայց մեկ էլ լռեցի, երբ ինձ ու ինձ միտք արի, տեսա, որ ինչ որ պատահում է, չի կարող չպատահել․ եթե երբեմն էլ պատահմունքի առաջքն առնվում է, այդ ևս չի կարող այդպես չլինել։ Բայց եթե կքննես գործի բուն եղելությունը իր բոլոր շրջապատ ազդեցություններովն ու պատճառներովը, բերնիդ էնպես կխփեն, որ լեզուդ հավիտյան կկտրես։ Ուրեմն, դեռ ժամանակը չի հասել։ Ասած է՝ «Ժողովուրդը որ հավաքվի, գերան կկոտրի», բայց մեր ժողովրդի գլուխը որ հաստ է, իրան իրավունքն ու պարտականությունը չի ճանաչում, իր լավն ու վատը չի հասկանում, սուտը ճշմարտի տեղ է ընդունում, ճշմարիտը՝ սուտի տեղ, էլ ի՞նչ ասես, էլ ո՞ւմ խոսք հասկացնես։ Թեկուզ իմաստունին մի հիմար բան