Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/170

Այս էջը հաստատված է

նալ դեպի հառա՜ջ, հառա՜ջ, օ՜ն անդր հառա՜ջ, մի ձախ, մի աջ, դեպի կատարյալն և դեպի բարին, որ անհրաժեշտ լցուցանելու պարտք է մարդկային:

— Օ՜ … դու ոգևորվեցար, էլի «Բամ փորոտանն» սկսեցիր… էդպես կանենք ուրեմն, առա՜ջ կերթանք, առա՜ջ, էլ աջ ու ձախ չենք մտիկ տալ, մինչև գլխներս մի պատի կդիպցնենք կամ գըլխիվայր կընկնինք մի անհատակ ձորի մեջ…

Գ

ՍԵՐ, ԳԻՆԻ ԵՎ ԵՐԳ

— Դե շուտ արա, Հոռոմսիմ,— ասաց Մանվելն իր քրոջը,— շուտ արա սուփրեն գցիր, հիմա ուր որ է Արությունն ու Օսանեն էլ կգան: էսօր պիտի մի լավ քեֆ անենք, խազ, տազ, Քյոռօղլի, մուխամբազ, դիփ պիտի իրար խաոնենք։ Մեր Արությունը շատ խաղ գիտե, իրանից էլ շատ ունի ասած, էսօր պիտի մի քանիսն ասել տամ… ՚Դե շո՜ւտ արա, շո՜ւտ (երգում է).

Եղբարք, մի շուրջ ժողովվեցեք,
Քաջ Հայոց կերպի կոնծեցեք,
Բաժակներր դարդըկեցեք
Մեր հայ ազգի կենացը…

- Հոռոմսիմ ջան, գինի՛, գինի՛. էսօր գինի պիտի խմենք անպատճառ. Արությունին էլ պիտի խմացնեմ… Շատ դարդ անող տղա է, կասենաս բոլոր աշխարհքի դարդը նրան ըլին տված… էսօր պիտի ուրախացնեմ, պիտի քեփը բաց անեմ։ Դավիթ մարգարեն ասել է իր սաղմոսումը, թե՝ «Գինի ուրախ առնե զմարդ, յուղ զվարթ, իսկ հաց հաստատե զսիրտ մարդո»։ Շատ ուղիղ է ասել։ Գինին էնպես զորություն ունի, որ նրան տեսնողը առանց խմելու էլ ուրախանում է: էնդուր են ասում, թե՝ մեկ իմերել մի էծ է տեսել, շատ ուրախացել է ու ծիծաղել, ասել են՝ ինչի՞ ես ծիծաղում,