Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/171

Այս էջը հաստատված է

ինչի՞ վրա ես էդենց ուրախանում։ Ասել է. «Էծ տեսնելիս գինին է միտս գալիս, որովհետև գինին դրա տկումն է լինում» (երգում է).

Արաքսա ջրով ցողած,
Հայոց արևով հասած,
Հայոց աղջիկ է քաղել,
Քնքուշ ձեոներով քամել…

— Հրեն գալիս են… շո՛ւտ արա, շո՛ւտ արա, ես դուրս գնամ, Օսանին առոք փառոք ներս համեցեք անեմ։ Բարո՜վ, բարո՜վ, Օսանա՜, օրհնյա՜լ, որ գալոցդ ես… համեցե՛ք, համեցե՛ք վերև, էն փափուկ տեղը քեզ համար ենք պատրաստել…

— Ապրիս, ապրիս, Մանվել,— ասաց Օսանան,— աստված քեզ միշտ էդենց ուրախ պահի, մեր Արությունն էլ քեզանից մի քիչ ուրախանալ սովորի։

— Արությունին ինչի՞ ես մեղադրում,— ասաց Հոռոմսիմը,— դու նրա նման, նա էլ քեզ նման, կասենաս մի խնձոր ըլիք կես արած, երկուսիդ բնությունն էլ մեկ է…

— Սպասիր, սպասիր, Հոռոմսիմ,— խոսքը կտրեց Մանվելը,— ես քեզ մի նոր բան ասեմ։ Գիտեք ի՞նչ կա։ Ով ինչպես կա, չի կարող ուրիշ կերպ լինել, թե որ ուզում եք դրա պատճառն իմանալ, պիտի երկաթե տրեխներ հագնեք, էն վաղվա մարզի նման, որ աստծու մոտ է գնացել, մե երկաթե գավազան էլ ձեռքներիդ բռնեք, գնաք ձեր տատ Եվայի մոտ, նրան կհարցնեք, նա ձեզ պատճառը կասի… Օվակիմն էսպես չասե՞ց, Արու թյուն։

Արությունը ժպտաց։

— Հոռոմսիմ, գինին բեր, գինին… (երգում է).

Այս բերքն է հայոց եբկրին,
     Հայաստան անկած Նոյեն,
     Անմահ, երկնային գինին
     Նա խմեց, երբ իջավ սարեն։

— Ինչպե՞ս ես հավանում, Օսանա, լա՞վ եմ երգում, թե չէ…

— Լա՛վ, լա՛վ, շատ լավ ես երգում…

- Դեռ սպասիր մեկ ամեն բան դարսենք սուփրի վրա, մեկ թաս գինի կոնծեմ, մեկն էլ Արությունին խմացնեմ, որ քեֆը բաց