Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/177

Այս էջը հաստատված է

փով, գափով… Էս ի՞նչ զարմանալի բան է… ճշմարիտ որ լեզուն չի շարժում… Ապա էն մեկէլը։ Ի՞նչ էիր ասում։

- Դոդաղ-դագմազ։ Դա էլ կնշանակե պռոշներն իրար չեն դիպչիլ: Էդպես խաղերն ասողը մի ասեղ է դնում բերնումն ուղղահայաց, այսինքն մեկ ծայրը վերի պռոշի տակին մյուս ծայրը` ներքևի, որ աշկարա տեսնվի, թե պռոշներն իրար չեն դիպչում, որովհետև եթե դիպչելու լինեն, ասեղը կծակե իսկույն։ Տեսե՛ք, ահա՛ երևելի Քեշիշ-օղլու «ալիփ ավալ-ախըր» դոդաղ-դագմազը:

Ա դիլլի յար, ալ դաստընի, այընա,
Անընղինան սաղըր էյլա յար յարա։
Ալ ալընի այընա,
Ալ դաստընի այրնա,
Ախչի դայիլ օլանա
Ասլան նա՞ ղըր, այը նա՞։
Ազ գեյդի՛նան յարար ղագդա այընա,
Աջիշլարն սադըր էյլա յար յարա։

— Արություն ջան, հայերե՛ն ասա, հայերե՛ն. էդպես հայերեն չկա՞ միթե…

— Հայերեն էլ կա, ինչպե՞ս չէ, բայց միևնույն է, էլի ոչինչ չի հասկացվի։ Ահա՝ օրինակ.

Ահա հղե, հղի հայող ա, աղ ա։
Այո՛, օղիա է, հոյ աղա հաղ ա։

— Էս խաղը մի երկայն խաղ է և ունի վեց նշանակություն։ Աոաջին՝ որ այբ սկզբնավերջ է, երկրորդ շրթունքն անհպելի (դոդաղ-ղագմազ), երրորդը՝ անլեզվաշարժ է (դիլթար-փանմազ), չորրորդ՝ շատ խրթին է, հինգերորդ՝ ասածի միտքը ծածկված է հանելուկի պես, և վեցերորդ՝ աղեղ բառը յոթն անգամ կրկնված է, բայց ամեն մեկն աոանձին նշանակություն ունի։ Օրինակ՝ մեկ աղեղը կանաչ-կարմիրն է, մեկը՝ նետ նետելու աղեղն է, մեկը բուրդ գզելու աղեղն է, մեկը՝ աղ ու եղ է նշանակում, մի քանի բառում ղադը լյունի տեղ է դրված։ Ես հիմա սրա մեկ տողը մեկնեմ։ Աստվածատուրն ասում է՝ էսպես խաղերը որ կան, աղաքար են. որ գցես աշըղի փորը, օխտը տարի չի հալվիլ։ Հիմա լսեցեք.

Ահա հղե, հղի հայող ա, աղ ա։