Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/178

Այս էջը հաստատված է

Կնշանակե՝ ահա ճանապարհ, երկու-հոգիս մտիկ տըվող է, աղ է:

Հիմի պետք է իմանալ, թե էս ինչ ճանապարհ է կամ ի՞նչ երկու-հոգիս է մտիկ տըվողը և ի՞նչ ազ։ Ահա ինչ։ Ղովտի կինը, որ Սոդոմից փախչելիս երկու-հյւգիս է եղել (որից պիտի ծնվի Նեռը) ետ է մտիկ տվել ու իսկույն աղեքար է ղառել։— Ահա հղե, հզի հայող ա, աղ ա…

— Ո՜ւհ, դրա տունը շինվի,— րացականչեց Մանվելը,– ես էլ եմ ասում՝ ինչի՞ է էղքան շատ խոսում… Արություն, էդ աշըղներն ի՞նչի են էդպես դժվար բաների հետևից ընկնում…

— Ո՞վ գիտե. ուղիղ ճանապարհը թողած՝ Ղովտի ճանապարհն են փնտրում, լույս, օրը կեսօրը թողած՝ մթնում են խար-խափում։ Մի բան, ասում են, որ ամեն մարդ էլ հասկանա, էլ նա ի՞նչ ասելու է։ Խաղն ու աղոթքը մեզանում մի հա նդի բաներ են. ինչքան մութն ըլի, էնքան լավ է համարվում։ Ես անցյալ օրը մեր խաղ ու պարի վրա մի ոտանավոր գրեցի, ապա ասեմ, տեսնեմ կհավանե՞ս։

— Ի՞նչպես թե «կհավանես», ղու էնպես բան կասե՞ս, որ ես չհավանեմ։ Ականջ դրեք, Օսանա, Հոռոմսիմ։ Ախչի, արի, դեռ փլավի ժամանակը չէ, էստեղ ուրիշ փլավ է եփել մեր Արությունը, մեկ արի առաջ սրա համը տեսնենք։ Արություն ջան, ասա տեսնենք։

Մեր քազքումը ամեն մի հայ
Պար է գալիս հանգի-հանգի,
Նրա ոտներն արադգ-արագ
Կոտրտվում են լեզգիհանգի,
Աշտարակցին ծանր ու,բարակ
Ցալլու ծերը սկսում է։
Քաղցրիկ «լելեն» բերանն առած,
Ուրախ դեմքով պտտվում է,
Ղարաբաղցուն պետք է տեսնել
Ամեն տեսակ խաղ անելում,
Զարկի՛ր լախտով որքան կամիս,
Ոտն առջևիյլ չի վեր կալնում.
Հապա չասեոմ չխկլդանեն,
Մի հատ ոտով պտույտ դալան,
Կորեկ-կորեկ, ցորեն-ցորեն,
Հա գյան-գյալա, ղուշ գտնելուն,

Թոզ գեն ձգենք հարամոլլան,