Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/18

Այս էջը հաստատված է

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումըս,
Կուզեմ ձեզ հայտնել՝ ի՛նչ կա մտքումըս.–
Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,
Որ ես հենց այսօր կապել եմ տըվել.
Ձեզանից ով որ կըկոտրե սըրան,
Իմ թագն ու գահը ես կըտամ նրան:
Դե՛հ, հառաջ եկեք, ուժերդ փորձեցեք,
Տեսնեմ ձեզանից ո՛րըդ կըկոտրեք»:

♦♦♦

— Հա՛յր, ես կըկոտրեմ,— ասաց մեծ որդին,
Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.
Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,
Քաշեց, քաշքըշեց, ոչինչ չի եղավ.
Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,
Դեղնեց, սփրթնեց և ետ քաշվեցավ։
Հետո երկրորդը եկավ վեր առավ,
Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.
Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,
Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,
Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,
Բայց ցախավելը չի էլ ծռեցին.
Ամենից վերջը փսքրը մոտեցավ
Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.

♦♦♦

— Հա՛յր, ես չե՛մ ուզում իմ ուժը փորձել,
Իմ եղբարց նման իզուր չարչարվել.
Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ
Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.