Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/182

Այս էջը հաստատված է

Ոչ մի բերկրանք չէ ինձ համար.
Բայց ինձ համար կդա ժամը,
Կերթամ թշնամյաց պատերազմը,
Եվ մահառիթ սպանիչ գնդակը
Անդ պատրաստած է ինձ համար…


Ե
ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԻ ՓՈՐՁ


Ճաշելուց հետո մեր պատանիները շատ տխրությամբ և երկմտությամբ բաժանվեցին միմյանցից։ Մյուս օրը Մանվելը ճանապարհ ընկավ դեպի իրանց գյուղը, իսկ Արությունը՝ դեպի Բոլնսու սուրբ Գևորգը։

Սայլապան վրացի Գիորգին հարկադրում էր եզներին, որ շուտաքայլ երթան դեպի իր անվանակից Ծմինդա Գիորգին, իսկ սայլի մեջ նստող ուխտավորները՝ արք և կանայք՝ խոսում էին զանազան սուրբերից, նրանց արած հրաշքներից և խաչակնքում էին երեսներին ամեն մի սուրբի անուն տված ժամանակ, մինչդեռ աս֊տուծո անունը տալիս ոչ մեկ անգամ չէին խաչակնքում երեսներին:

Արությունը, որ դեռևս խորամանկությամբ իր կարծիքը ծածկել չգիտեր, ծիծաղում էր նրանց վրա և հերքում նրանց ասածները։ Իսկ նրանք էլ, որ Արությունի այդ արարմունքը մի անսովոր հերետիկոսություն էին համարում և մինչև անգամ սրբապղծություն, ո րն արհամարհում էր նրա ասածները, ասելով՝ «Դեռ անփորձ է, խաչի թակարդը չի ընկած», որն էլ՝ խղճալով նրան՝ աղաչում էր, որ այդպես արհամարհանքով չնայե խաչի հրաշքներին, եթե ոչ՝ հետևանքը կարող է շատ վատլւինիլ իր համար։ Ամենից շատ վախենում էին կնանիքը և ասում էին.

— Հիմա ուր որ է խաչը սրան կունդ ու կծիկ կանի, բերանը կծռի, շլինքը կգցի քամակը, կնզավացնի, կգժվացնի… Բայց ոչ մի այդպես բան չէր պատահում, այլ ընդհակառակն՝ որքան բարկացնում