Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/189

Այս էջը հաստատված է

— Ես քը մա՜տաղ ընիմ, ա՜ Թյուն ջա՜ն, տեու վար գիտես հու՜չ, էլ հո՞ւ կգիդա… Ես քու չարը տա՜նեմ, ա՜ Թյուն ջա՜ն։

— Դե լավ ա, լավ, բա՜հ…

— Ա՜ աղա, քը մա՜տաղ ընիմ, դե հո՞ւնց անեմ, կարում չըմթա տազ անեմ.,, Քը մա՜տաղ ընիմ, ա՜ Թյունի, Օսանը հու՞նց ա, խոխեքը լա՞վ ըն, մեր պառավ խնամեն ըրեխես նհետ բըրշու՞մ ա…

— Թող կո՜րչի է՜, մին նրա անումը տա՜լ մի… Ես էլ ասել պիտիմ թե՝ հար օնեմ, մար օնեմ, էլի՜…

— Խե՞, քը մատաղ ընիմ, հի՞նչ ա ըլալ։

— Հի՞նչ պիտի ընիլ… զա՜հլաս տարալ ըն, ասըմ ըն. «է՞ս հինչ ա. եկալ ա կլխներես վեր ընկալ. ըսկի հաց չունենք թա մունք օ՛ տենք, մին բո՜ղազ էլ սա ա տաոալ».., Տեուք էլ ա՜ ստուծ օ՜րհնալ ա՝ վար մե հետ մին չըվալ ալեր ըղարկեք, հի՞նչ կընի, պա ծեր սրտո՜ւմը ջըգյա՜ր չկա՞…

— Քը մա տաղ ընիմ, ա՜ Թյուն ջա ն, իմ ծեոանը հի՞նչ կա…

Պա տեու գյո՜ւղում չըս քո հոր խըսյաթը"… էր ալ ըմ, խրավվալ ես էտ մարթին ծեոանը… չինը մին օղեով յա աշըղ էկած վախտը հուվ վար մին չանաղ ա տալիս, նա մին չվալ ա տալիս… Ուր քշեր մարթիքը պյուրում ա տոնը լսնում, ուտըընում, խըմըցնում, կրսնեն տըրտակում… Խոխեքըս՝ մըսըրնե՜ն պա՜ց, վըննըրնե՜ն պա՜ց… նահանց հետև մին ճոխտ չմոշք չի ինք օնում… ասում ըմ. «էտ ըրա՜րմունք չի վար տեու ա՜նըմ ըս», վետանը տակըն ա քցում, թակո՜ւմ, կուտրատում, թա՝ «լյուղիտ կըտրե՜» , (արտասվում է)…

— Լա՜վ ա, լա՜վ ա, լա՜ց մինիլ, աղի ջան, ես լավ տղա կտառնամ, քեզ կտանեմ քաղաք… Ա՜խ… սրտումս շա՜տ մուրազ կա..

Մին քեզ տսնի մե հետ դինջ նստած, էն վախտը վար մռնի, էլ սրտումս դարդ չար ընիլ… Ամմա հու՞նց անիմ մըհեգ, հյու՞ր ասեմ, թո՞րը կորչիմ.. (արտասվում է)…

— Ես քու ցավը տանեմ, ա՜ Թյուն ջան. լաց մինիլ, քը մատաղ ընեմ, լաց մինիլ… Վա՜խել մի, քը մատաղ ընիմ, տեու քու մուրազեն կհասնես, հալա ջահիլ ըս… Տեու ինձ հետե դա՜րդ միր անել, քը մատաղ… Ես էս ա պըոավալ ըմ, էքուց ալյոր կմեռնեմ…

Տեու վար իմ ըրիսին մին հափուռ հող քցիս, էն ինձ բոլ ա… Լա՜ց մինիլ, ցա՜վըտ տանեմ, լաց մինիլ (տիրում է լռություն)…