Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/195

Այս էջը հաստատված է

Մի բան, որ ինձ զարմացնում է, այն է, որ հայրս ոչ միայն չի ուզում օգնել ինձ, որ ես ուսումս շարունակեմ, այլ իր մոտն էլ չի ուզում պահեր… ահա ցավն ինչ տեղ է։ Ի՞նչ արած, ես էլ մտքումս դրել եմ՛ գնալ դեպի մի կողմ, ուր որ աստված կառաջնորդե։ Եթե ողջ մնամ, էլի կտեսնենք միմյանց, իսկ եթե ոչ՝ մյուս կյանքումը կսպասեմ քո տեսությանը։ Իմ վերջին կտակը, որ ուզում եմ քեզ հայտնել է այս է՝ եթե աստված տա՝ լավ ուսումն ստանաս, գեղացոց համար մի ամսաթերթ հրատարակիր հասկանալի լեզվով ու մտքով։ տպած խոսքը ինչքան էլ հիմար լինի, ավելի անց կկենա, քան թե ինձպճսների երես աո երես խոսիլը։ Ի՞նչ պտուղ կարող ես սպասել մի իրոպանած անդաստանից, որ միայն փուշ և տատասկ կարող է րոցճել: Պետք է մշակել այդ վայրենացած անդաստանը, բարի սերմեր ցանել. եթե մենք չենք տեսնիլ, գոնե մեր հետնորդները կտեսնեն և կվայելեն նրա պտուղները և ինձ նման անմուրազ չեն մնալ։ Ողջ լեր։

Քույդ Արություն

— Հապա քո տսնչդ ի՞նչ է, ա՛ կնիկ, ինչպես պեաք է անենք, որ՝ ինչպես կասեն՝ ոչ շամփուրն էրվի» ոչ խորովածը։

— Ահա գալիս է ինքը…. թե աստվածդ կսիրես, ա՛յ մարդ, չխոսացնես…

Արությունը ներս մտավ և նստեց իր հորից հեռու, թախտի ծայրին։ Ավետիքն աչքի տակով մտիկ տվավ և ինչ-որ փնթփնթաց ինքն իրան, բայց այս արգելք չեղավ, որ Արությունը վճռաբարասեր նրան, թե՝ ինչո՞ւ իրան չի ուզում օգնել։

— Ինչ որ կարդացել ես, կեսն էլ ավել է,— պատասխանեց Ավետիքը։— Առանց էի էլ տեսնում եմ, որ դու շատ ես հպարտացել, էլ ոչովի չես հավանում։ Ծառը որ ծառ է, ինչքան որ շատ է պտուղ բռնում, էնքան ճղները կռացնում, խոնարհեցնում է, բայց դու մի ծառի չափ էլ չկաս։ Ոչ ծերի, պատիվ ես պահում, ոչ մեծի խոսք լսում, ով որ մի բան է ասում, դու իմացած, չիմացչսծ, քըր֊քըջում, ծիծաղում ես…