Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/198

Այս էջը հաստատված է

Ավետիքի զարմացումը հաղթեց նրա բարկությանը. նա չուզեց հավատալ, որ այղ անակնկալ զնգակր դեպի նրան ձգեց իր իսկ որդին, ուստի և շարունակեց.

— Քեզ ի՞նչ ասեմ, դու զժվել ես. դու ինքդ էլ չգիտես, թե ինչ ես ասում, ում հետ ես խոսում։ Թուրքը լավ է ասել. «Էնպես թուրք դառար, որ հորդ խաչն էլ չճանաչեցի՞ր»։ Բայց դու էնպես ես թուրքացել, որ ոչ թե հորդ խաչը, այլ նույնիսկ հորդ չես ճանաչում… Վա՜յ վա՜յ… էդ ո՞ր Ավետարանի մեջ է գրած, որ հոր երեսին էդ տեսակ համարձակ խոսքեր ասեն։ Դե պատասխանիր՝ տեսնեմ գրի սևն ու սպիտակը դու ես ջոկո՞ւմ…

— Դու Ավետարանի հավատում ե՞ս. քեզ պետք է Այսմավուրքից ասեն, կամ Պղնձե քաղաքի հիմար պաամությունիցն ու հիմար Խիկարի խրատներիցը, որ դու հավատաս։

— Էդ լա՜վ է, Խիկարին էլ չես հավանում, հանկարծ Սողոմոն իմաստուն չլինի՞ս դառած… Գիտես ի՞նչ կա. խելոք մարդն իր ասելիք խոսքը առաջ մտքումր կդատի. էնպես, ինչպես որ թռչունն իր ձագը կջահեցնի, որ խոսքը բերնիցը դուրս գա թե չէ՝ շահ ձագի նման թռչի, վեր չընկնի՝ տկոռ ձադի նման՝ մարդի ոտքի տակ ընկնի… Դու էնպես խոսքեր ես ասում, որ մեր տավարած Կյուքին էլ չի ասիլ. սրա՜ն մտիկ տվեք, Խիկարին էլ չի հավանում… Ափսո՜ս, ափսո՜ս կորցրած ժամանակ, մինչև հիմի եթե մեր տանը կացած լինեիր, գոնե հիմի մեկ օրինավոր տավարած կլինեիր, գնա՜, գնա՛ էգուց մեր տավարը պահիր, քեզանից գիտուն մարդ չի դուրս գալ…

— Իհարկե, որ ես էլ քեզ նման սուտ ու մուտ մասալներով խոսեմ, էն ժամանակ ինձ գիտուն կհամարես։ Աստված քեզ մի ճարտար ու սրախոս լեզու է տվել, բայց սրտումդ մի քիչ սեր, մի քիչ գութ չի դրել։ Դու, ղորթ է, հավ չես մորթում, թե՝ արյուն չեմ ուզում անիլ, բայց միևնույն ժամանակ որդեսպանություն ես անում… Ես հիմա լավ ճանաչեցի քեզ. քո գլուխը ծուռ ու մուռ գաղափարներով է լցվել. էլ ուղիղ մտքի, ուղիղ գաղափարի համար տեղ չի մնացել…

— Եղբայր, որ դու ինձ էդպես ես ճանաչել, գնա՛ ուրեմն իմ տանիցս, էլ ինձ մոտ մի՛ կենալ, վե՛ր կաց, վե՛ր կաց կորիր…

Հակառակի պես որտեղից եկավ էլի քաջքերս մոգ արավ գլխիս, մաղուլ մեզ համար հանդարտ նստած էինք…

— Քաջքեր էլ ունի՜ս, ի՞նչ տեսակ զագեր էն էդ քաջքերը…