Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/20

Այս էջը հաստատված է

Դուք չընախանձեք ձեր երբոր փառքին.
Եթե սըրա հետ սերտ սիրով մնաք,
Ավելի մեծ ուժ և փառք կըստանաք.
Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,
Քանդված ավելի պես շուտ կըկոտրտվիք։
-Մենք հնազանդ ենք,— ասում են նրանք,-
Տալով եղբորը պատիվ ու հարդանք.
Իմաստուն որդին հասավ մուրազին,
Դուք էլ նրա պես հասնիք ձերինին։

ՊԱՐԶԱՄԻՏ ՀՈՎԻՎ

Օգոստոսին էր, թե հուլիս ամսում,
   Լավ չեմ հիշում,
Մի անմեղ հովիվ, քաղաք չրտեսած,
Մտավ բազարը, մահակն ուսին դրած,
Խլըշկոտալով, զարմանալով։
Խրտնած պախրի պես շատ դես-դեն ընկավ,
   Վերջը կանգ առավ
Մրգավաճառի խանութի առջև
Եվ աչքը ձըգեց լիք թաբախներին,
   Հասուն մրգերին։
Ի՜նչ պտուղ ասես, որ նա չըտեսավ,
   Չըհիացավ,
   Տեսակ-տեսակ տանձ ու խնձոր,
   Թուզ ու սալոր, ունաբ ու հուն,
   Կարմիր, փայլուն։
Հովիվը նայեց մրգավաճառին
   Ու մնաց ապշած,
Որ այնքան հասուն մրգերի միջին,
Ձեռք չի դիպցնում մեկին կամ մյուսին.
«Սա կույր կըլինի», ինքն իրան ասեց
   Եվ փորձել ուզեց.
Դեպի բախկալը մահակը մեկնեց