Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/208

Այս էջը հաստատված է
Քերոբե

Ես քո ասածներին կամ պատրաստ լսող,
Սամսոնն էր, որ աղբյուր հանեց ոսկորից,
Պոզավոր Մովսեսն էր՝ որ երեսին ուներ քող,
Հոնան ծնվեց երկու անգամ փորերից։

Շոհլայի

Ի՞նչ ծառ է, որ անհող, անջուր է բսնում,
Աոանց տերևների ճղներ է գցում.
Ի՞նչ բանն է սուր, քան թուր սրտի մեջ ցցվում.
Այն ի՞նչ արարած է որ ծնվեց հորից։

Քերոբե

Պախրի եղջյուրները անհող, անջուր են բսնում,
Առանց տերևների ճղներ են գցում,
Դառը խոսքն է սրտում սրի պես ցցվում,
Քո կարծիքով Եվան ծնվել է հորից։

Շոհլայի

Այն ո՞վ էր որ սայլով երկինք վերացավ.
Սողոմոն իմաստունը ի՞նչ բան չիմացավ.
Կարմիր ծովը քանի՞ տեղից պատռեցավ,
Շոհլային եմ՝ շատ լավ տեղյակ բոլորից։

Քերոբե

Եղիան էր՝ կառքով երկինք վերացավ.
Աողոմոնն իմ պեսի միտքը չիմացավ.
Կարմիր ծովում տասներկու տեղ բացվեցավ.
Քերոբն եմ, շատ ու շատ գոհ այս օրից…