Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/214

Այս էջը հաստատված է

մենակ աշըղները չեն մոլորված, Հենց ամենքն էլ մոլորված են։ Բայց ի՞նչ կնշանակե մոլորված, միայն ես եմ մոլորված, որ չգիտեմ, թե ինչ եմ անում, ինչի՞ եմ ման գալիս ու մինչև ե՞րր պիտի այսպես աննպատակ թափառեմ, չըլնի՞ թե ճշմարիտ՝ ես խելագարված եմ, բայց ինքս չեմ զգում, չեմ հասկանում… գնամ, գնամ այգ գյուղը, կարելի է թե ինձ այնտեղ վարժապետ են շինում և ի՞նչ զարմանալու բան կլինի։ Եթե կորցրած էշեր պտրող Սավուղը կարող էր թագավոր դառնալ, ես ինչու՞ վարժապետ չեմ կարող դառնալ, որ կորած էշեր չեմ պտրում, այլ խելքը գլխին մարդիկ։ Գնամ, գնամ, աստված ողորմած է, և ողորմած է չափիր դուրս, անսահման ողորմած է։ Նրա համար միևնույն է՝ խելոք է մարգը թե հիմար, կամ մարգ է թե կատու։ Նա իր ողորմությունը հավասարապես տարածում է բոլոր արարածների վրա։ Եթե այդպես չլիներ, էլ քար քարի վրա չէր կանգնիլ։ Բայց ես՝ մոլորվածս, ուզում եմ որ ինձ վրա նա մի առանձին ուշադրություն դարձնի, չէ՞ որ հարյուր ոչխարի միջից տերը միայն մոլորվածին է փնտրում․․․ Բայց այս ասա, թե ես ոչխար հո չե՞մ։ եթե այդքանը խելքս կտրում է, կնշանակե աստված իր անելիքն արդեն արել է․․․

Առանձնությունը և՛ վայրենացնում է մարդուն և՛ փիլիսոփա է շինում։ Արությունը չէր վայրենանում, նա կարող էր մի նորատեսակ փիլիսոփա դառնալ, եթե թույլ տար նրան իր տաքարյուն խառնվածքը։ Նա չափազանց դյուրագրգիռ, չափազանց դյուրազգաց էր փիլիսոփայության համար։ Նրա բոլոր դատողության մեջ փլիսոփայության հոտ ու նշան չկար։ Նրա բոլոր ուղիղ կամ խելոք ասած բաները մի սրտի փղձուկ էին, կիրք դարձած զգացողության արտահայտություն։ Այդպես էր կազմակերպված նրա անհատականությունը, նրա հոգու առանձնահատկությունը։

Արությունը սազը թաքցրեց քարայրի մեջ, իսկ ինքը գնաց մոտակա փռանգների գյուղը՝ Շարչաբետ։ Գեղամիջովն անցնելիս՝ մի մարդ տեսավ, որ տան կտուրի վրա կանգնած՝ ծխում էր երկայնակոթ ծխամորճը (չիբուխ)։ Արությունը նրան մի քանի անգամ տեսել էր իրանց տանն իջևանած և գիտեր, որ նա Բարսեղ քյահյան էր, մի պատվական և հյուրասեր մարգ, որ քառասուն տարի շարունակ քյահյայություն էր արել։ Արությունը մոտեցավ նրան, և Բարսեղ քյահյան իսկույն ճանաչեց նրան։ Նա չէր իմանում, որ ՛Արությունն իրանց տանից խռոված էր, նստեցրեց մոտը և հարցրեց՝