Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/220

Այս էջը սրբագրված է

շւթյոլնը, դուրս եկավ տանից և արտասուքն աչքերին նստեց մեկ տեղ և արտահայտեց իր սրտի վիշտը հետագա խոսքերով.Արցունքն աչքերին, կարկառած ձեռքով մորս եմ տեսնում,Թե երազիս մեջ, թե լույս ցերեկով, մտածմանը միջում, Ո՜հ, մայր իմ, մայր իմ, մի՛՛թե արժեմ ես այդ կսկծանքին,Այդ անչափ սիրույն և երանական պատրաստ գգվանքին,Ես չե մ ուրեմն մի դժբախտ էակ մոռցված ամենքից,Հանի որ ունեմ անսահման սիրով ինձ վիճակակից։Թող ողջ աշխարհը ինձ արհամարհն, հոգ չունիմ բնավ,Ւնձ բավական է քո միակ սերը և գութը անբավ,Ո՜հ, թե ինչ հուսով և ինչ փափագով ինձ սնուցել ես,Հանի՜ օրերով ծոմապահությամբ կյանքդ մաշել ես,Հանի՜ շաբաթներ պասով, աղոթքով աստված ես կանչել,Հանի՜ սուրբի մոտ մոմով, մատաղով ուխտ ես գնացել,Հանի՜ որբերի և աղքատների դու կերակրել ես,Հանի՜ աղոթքներ և թիլիսմաններ վերաս կարել ես, Հանի՜ցս անգամ դու իմ փոխանակ հարված ես ստացելԱնգութի ձեռքից և բանի՜ցս անգամ դառն արցունք թափել,Որ ես բախտավոր մարդ դառնամ մի օր և շնորհալի,Որ լինիմ պարծանք ազգակիցներիս և քեզ սիրելի.Հայց ես... թնապաշտ հորս շնորհիվ ընկա սարե սար,Վերադառնալու, նորից ապրելու փնտրում եմ հնար. Հայց իմ հույսն արդյոք աստված...Ո՜վ... աստված իմ, աստված, դու բարի՜ ես, դու միշտ ողորմած*Շատ Ժամանակ է, որ քո գթությունդ երբեք չեմ հիշած, ների՛ր ինձ, ների՛ր, հայր իմ արարիչ, ես մեղավոր եմ,Ղու ինձ շնորհել ես ուժ ու զորություն, ես մ ալացել եմ,Ղու հրամայել ես լինել գործունյա, ես նոր իմ հիշում,Ես այսուհետև գործող կդառնամ իմ բոլոր կյանքում,Ղործունեությամբ իմ մեջ կգտնեմ ես ինձ բարերար,Ղործունեության դեմ չկա ոչինչ անհաս և դժվար. Թող այս ձեռներս, որ այժմ քաջառողջ՝ պարապեն գործով,Հող այս ճակատը, որ այժմ լայնացածՀ ճոխանա մտքով,Թող այս ոտներս, որ այժմ ամրացած՝ ուղիղ ընթանան,Թող այս աչքերս, որ այժմ բացված՝ նոր փայլ ստանան.Հոժա՜ր եմ, հոժա՛ր, ամենայն անձամբ գործունյա լինել ։