Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/223

Այս էջը սրբագրված է

- Ականջ դիր, ես քեզ ասեմ։ Մի տերտեր ու մեկ մոլլա են ըլել, էրկուսն էլ Էրեխա չեն ունեցել։ Արանք մեկ երկու խոսք են տվել, որ թե իրանց էրեխա ըլի, ու մեկին տղա, մեկէլինը աղջիկ, նրանք իրար ուզեն։ Պատահում ա որ տերտերին աղջիկ ա ըլում, մոլլին տղա:Աղջկա անունը դնում են Ասլի, տղի անումը՝ Քյարամ։ Ով որ տարով կմեծանա, սրանք օրով են մեծանում. ժամանակը որ հասնում ա, մոլլեն գնում ա տերտերի մոտ, որ աղջիկն ուզի֊ տերտերը նրան խոսք ա տալի ճամփու դնում, հետո ինքն աղջիկը վեր ա կալնում փախչում։ Մոլլեն էդ չի իմանում, տղին ուղարկրւմ ա, թե՝ դե գնա նշանածդ վեր կալ բեր։ Քյարամը գնում ա տերտերի տունը, տեսնում ա, որ ոչ տերտեր կա, ոչ Ասլխ էդ որ իմանում ա, ջունուն ա դառնում, աղջկա էշխու սիրով վառվում ա, աշըղ դառնում, ընկնում նրանը հետևիցը։ ճանապարհին ինչ որ պատահում ա, մարդ, ծառ, ջուր, անձրև, ձյուն, քար, սար, ամենքին էլ խաղով հարցնում ա, թե իր Ասլին չեն տեսե՞լ... Ամենքն էլ նրան պատասխան են տալիս ու տեղը նշանը տալիս. մենակ մի չինարի ծառ չի խոսում, պատասխան չի տալիս։Քյարամը խաղով նրան անիծում ա, չինարին էն սահաթին չորանում ա։ Մեկ էլ մի քյալլա յա պատահում, մեռած մարդու մի չոր գլուխ, սարնըվեր գլորվելիս ա ըլում։ Քյարամը խաղով կաղնացնում ա նրան. «Կագնիր, ասում ա, դու մարդու գլուխ ես, դահա լավ կիմանաս, ո՞ւր ա գնացե՛լ իմ Ասլին»։ Քյալլեն ասում ա՝ դու կգտնես նրան, ամմա մուրազիդ չես հասնիլ. դու էլ կէրվես կփոթորկվիս... ասըմ ա՝ «Յա՜նըշ Քյարամ, թութո՜ւշ Քյարամ, յա՜ն Քյարամ»... Վերջը, էլ ի՛նչ գլուխդ ցավացնեմ, գթնում ա Ասլան։ Սրանք իրար որ տեսնում են, ավելի են գժվում մեկմեկու սիրով։ Ասլին էլ Քյարամին ա ուզում, մի սազ էլ նա ա ձեռքն առնում, իրա սերը խաղով իմաց տալիս Քյարամին։ Տերտերը որ տեսնում ա՝ էլ ճար չկա, Քյարամին ասում ա. «Թե որ դու խաղերովը բաց կանես իմ աղջկա կուրծքի մեր տված արծաթե կոճակեին, ես նրան քեզ կտամ».— Քյարամը խոսք ա տաքիս, սազն առնում ա, չոքում ա աղջկա առաջին։ –Տեր աստված, ինչե՜ր ա ասում, ինչե՜ր, ինչե՜ր... կոճակնին սկսում են բացվիլ, հենց որ մնում ա մեկը, էն էլ ուզում ա թե բացվի, մեկէլ ծերիցը մեկէլ կոճակնին էլի մեր են ընկնում, կոճկվում են... էսպե՛ս՝ խեղճ Քյարամը մի կողմից բաց ա անում իրան խաղովը, մեկէլ կողմիցը կոճակեին մեր ընկնոււմ, չանքի