Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/233

Այս էջը հաստատված է

ԵՐԿՈԻ ՔՈԻՅՐ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Ա

Ես տասներկու տարեկան էի և կարդում էի Շամշուլդա (Սամշվիլդո) գյուղի քահանայի մոտ։ Մեկ ամաոային շոգ օր էր։ Երկու հաստ տանձի ծառեր կային տան հետևը, նրանց մեկի ստվերում տերտերն էր նստել և սաղմոս էր քաղում, իսկ մյուսի տակ ես՝ տերտերից հեռու նստած, որպես թե դաս էի սերտում, բայց երեսս էր միայն գրքի դիմացը, իսկ աչքերս մի անբնական դիրքով այս կողմ այն կողմ էին նայում, մանավանդ դեպի տերտերը շուտ-շուտ էի գցում, որ տեսնեմ արդյոք քունը չտարա"վ շատ սաղմոս մրմնջալով, որ վեր կենամ տեղիցս ու փախչեմ դեպի գետը և խառնվիմ լողասեր երեխայոց հետ. բայց այդ ժամանակ ես բոլորովին ուրիշ դեպքի հանդիպեցի, այնպիսի դեպքի, որ մինչև այսօր էլ չեմ կարողանում առանց սարսափելու հիշել։

Նինջն արդեն սկսել էր բռնանալ տերտերիս վրա և հույս կար, որ մինչև նիրհման հասցներ, հանկարծ մի անծանոթ երիտասարդ եկավ, և չգիտեմ ի՜նչ ասաց, ի՛նչ չասաց, տերտերս բոլորովին սթափվեց և սկսեց գունափոխվել։ Այս ժամանակ ես արդեն ոտքի էի կանգնել ի պատիվ նորեկ հյուրին, բայց այնքան մոտիկ չէի, որ հասկանայի նրանց ցածր ձայնով խոսիլը։ Տերտերս հրամայեց ինձ, որ երթամ տուն հաց ուտելու։ Ես ճանապարհ ընկա, բայց հիշյալ երիտասարդը այնպես գրավեց ինձ, որ մի անսովոր հետաքըրքրրություն ստիպեց ինձ հետամուտ լինել և իմանալ, թե ո՞վ է արդյոք այդ պարոնը, և այդ պատճառով սկսեցի բախչի մեջը մտամոլոր անել։ Սրա վրա շատ ժամանակ չանցավ, երիտասարդը տերտերիս աջը համբուրեց և ճանապարհ ընկավ այն կողմը,