Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/256

Այս էջը հաստատված է

Թ

Արզումանն իր անձի ապահովությանը համար երկյուղ չուներ ամենևին։ Նա առանց այս էլ տարվա մեծ մասը թափառելով էր անց կացնում, երբեմն որսորդությամբ և երբեմն գողերի հետ։ Որտեղ մի ընկերություն կար գողերի, նրան հայտնի էր, որտեղ մի փախստական կար, նրա ծանոթն էր։ քանի որ այս փորձանքին չէր հանդիպել, նա փախստականների հետ ընկերություն անելիս կասկածում էր, թե միգուցե սրանք իրանց ավելի քաջ են համարում, և իրան բանի տեղ չեն դնում, ըստ որում կարողացել են իշխանության ուշադրությունը գրավել և իրանց անունը հոչակել ամբողջ նահանգի մեջ։ «Ես ի՞նչ եմ արել,— ասում էր ինքն իրան,– մի քանի ձի եմ գողացել ջգրու, էն էլ հաստատը չգիտեն, որ ես եմ գողացել»։ Այսպես էր մտածում Արզումանր և նախանձով նայում նշանավոր փախստականներին, բայց հիմա, երբ որ ճարահատյալ փախստականի տիտղոսը կամա-ակամա իր վրա առավ, տեսավ, որ սա լավ բան չի, մանավանդ այն ժամանակ, երբ սիրել և սիրվել էր սկսել։ քնած թե արթուն միշտ Հերիքնազին էր տեսնում, որ արտասվալից աչքերով ասում էր նրան— «Էդ ի՞նչ արիր, Արզուման, նրա համա՞ր խլեցիր իմ սերը, որ ինքդ չվայելես և ուրիշներին չթույլ տաս վայելելու»։

Յոթն օր կարողացավ Արզումանր հեռու մնալ գյուղից և ոչ ոքի աչքումը չերևալ։ Նա գնաց իր ծանոթ ղաչաղների մոտ, որոնց պատմելով իր գլխի անցքը, ավելի գրավեց նրանց սերն ու համարմունքը, բայց այս հանգամանքը ամենևին չմխիթարեց իր տխրած սիրտը, չկատարեց իր սրտի պահանջմունքը, չհագեցրեց իր սիրո քաղցը…

Մի գիշեր մեր փախստականներն իջան Խրամի Նախշուն անվանված ավերակ վանքում անձրևի պատճառով և ուզում էին գիշերը այնտեղ անցկացնել։ Արզումանը ուզեց օգուտ քաղել գյուղի մոտավորությունից և գնալ իր Հերիքնազին տեսնելու։ Սրա համար հրաման ուզեց ավազակապետից։

— Դեռ վաղ է, էդպես շուտ մի՛ գնալ,— պատասխանեց ավազակապետը։— Թող փոքր֊ինչ հանկարտվեն գեղըցիք, մեռելներին մոռանան, սաղերի հոգսը քաշեն, էն ժամանակը գնա՛, բան չեմ