Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/260

Այս էջը հաստատված է

նեցնում, կախաղան են պատրաստեի ոպում են կախ տալ, ինչպես Ահմեդին կախեցին, Մարգիկը կիտվել են չորս կողմը, դիփ էլ թամաշա են անում, ոչով սիրտ չի անում ձեն հանի, ուզումչի օգնի խեղճին։ Ես նստում եմ իմ թռչկան ձիուն, մի ձեռիս ղալխանս եմ բոնում, մեկէլ ձեռիս թուրս. ասլաններիս էլ առաջ եմ գցում. ընկնում եմ էդ մարդկերանց մեջը. որին ես, որին իմ ասլանները դիփունանցն էլ ջարդում, կոտորում ենք։ Ազատվում են միայն առաջուց փախչողները։ Ճաղարանց Թաթոսն էլ է ուղում փախչել, բայց քյալլի միջին որ խփում եմ թրովս, ոչխարի պես շաղկում եմ, կեսը մի ասլանի բերանն է ընկնում, կեսը մեկէլի․․․

— Հե՞տո, մնում է մենակ Արզումա՞նը։

— Հա՜։ Նրա համար մի ուրիշ ձի եմ ըլում տարած, յարազ ասպաբով, Արզումանց նստում է իր ձիուն, հետո թռչում ենք մեր քոշկուսարային…

— Ով գիտի, երազումդ հենց միշտ Արզումանին ես տեսնում։

— Ի՞նչպես չեմ տեսնում։ Բայց տեսում եմ թե չէ, էնպես ուրախանում եմ, որ էն սահաթը զարթնում եմ, էլ չենք կարում իրար հետ խոսել։

— Քու բանը շատ դժվար է, Հերիքնազ։

— Վրաս ծիծաղում ես, հա՞։

— Չէ՛, չեմ ծիծաղում, բայց Արզումանը քու նշանածդ չի, մի բանդ չի, նրա համար ինչի՞ ես քեզ տանջում։ Աղջկա ադաթն է, հազար տղի համար ասեն, մեկին կտան։ Հիմա նա որ չելավ, ուրիշին չպիտի ուզե՞ս։

— Մարիամ ջան, որ մի բան ասեմ, հո չե՞ս ծիծաղի վրաս։

— Ինչի՞ եմ ծիծաղում, ա՛սա։

— Գիտե՞ս ինչ կա. ես մարդ չեմ ուզում, ես սիրել եմ ուզում։ Սերը շատ քաղցր բան է, բայց մարդն ատելի։ Դու քու օրումը լավ մարդ տեսած կա՞ս, մեկը մեկէլից վատթար արարածներ են։ Ես որ տեսնում եմ Շամիրի կոպտությունը, դա որ իրեն շահ ու սուլթան է համարում, էնպես բարկանում է վրեդ, էնպես ծեծում, որ կասենաս դու նրա եսիրն ըլիս, իմ ջիգրն էնպես է գալիս, որ սկսում եմ ատել մարդկերանցն էլ, կնկդերանցն էլ։ Մարդկերանց էնդուր համար եմ ատում, որ էդպես կոպիտ արջեր են, մի անգամ դրանց երեսին ծիծաղ չես տեսնի, մի անգամ մի քաղցր խոսք չես լսի…

― Կնկդերանցն ինչի՞ ես ատում։