Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/272

Այս էջը հաստատված է

- Ամեն, ամեն,– ասացին միաձայն Հերիքնազն ու Արզումանը այնպիսի եղանակով, որից հասկացվում էր, թե սոքա ավելի նշանավոր ուխտ ունեին, քան թե քարերից համբուրելն էր:

Այդ միջոցին աքաղաղը երրորդ անգամ կանչեց և մեր փախած Պետրոսին իմաց տվավ, որ ժամանակ է ապաշխարելու երթալ։