Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/280

Այս էջը հաստատված է

— Դո՞ւ ես իմ խրատողը։

— Թաղեմ արևդ, ևս քեզ ե՞րբ եմ խրատել։

— Գիշերս կխրատես, ես էլ խելոք կկենամ։

— Ես գիտեմ, քեզ ինչպես կխրատեմ։— Այս ասելով աղջիկը մի խնձոր վեր առավ, որ տղայի գլխին խփի. նա փախավ, գլուխը պրծացրեց։

— Ախչի, թողեք էդ շներին, ի՛նչ եք հաչացնում,— ասաց Հոռոմը։— Դուք քաշվեցեք ձեր տեղերը, թող դրանք էնքան կենան, որ ջանները դուրս դա։ Թե որ ղոչաղ տղեք են, առավոտը կերևա։

— Կերևա, հալբա՞թ կերևա։ Մի Հերիքնազ ունիք, նա էլ հրեն տեղումը պառկած դելն է տալիս, էլ ո՞վ ունիք, որ ձեր երեսը պարզ անի,— ասաց տավարածների գլխավորը, որ մողրովից ավելի իշխանություն ուներ ամեն տավարածների վրա։ Սա վեր կացավ տեղիցը և մյուսների հետ հեռանալով՝ կարգադրություն արավ։

Ամեն աղբյուրի մոտ չորս֊հինգ հոգի ուղարկեց, որ պահպանեն մինչև լույս։

Հերիքնազն այս նախատոնեքին ներկա չէր։ Ծաղկաքաղից սալն հասավ թե չէ՝ Հերիքնազի ջանն սկսեց կոտրատվիլ և ծնոտիչն իրար զարկվելով իմացրին նրան, որ այս է ահա դող ասած բանը, որ ունեցած չէր երբեք։ Արդեն տասնութ տարեկան էր Հերիքնաղը, բայց դեռևս ոչ մի անգամ հիվանդացած չէր։ Երկու տարեկան ժամանակն էր ծաղիկն ու կարմրուկը հանել և այն էլ շատ թեթև, և չէր էլ հիշում ինքը։ Իսկ այժմ ընկել էր դողի անգութ ճանկերը, որ բավական դողացնելուց հետո, ձգեց մի անտանելի տաքության մեջ, և Հերիքնազն սկսեց դելը տալ։ Արզումանն այսօր Մարիամին տեսնելով Սարիյալումը, ժամադիր էր եղել վերի աղբյուրի մոտ տեսնելու Մարիամին այս գիշեր։ Մարիամը գնաց նշանակած տեղը և գտավ Արզումանին, որ այնտեղ թաք կացած սպասում էր։

— Ասա տեսնեմ ի՞նչ ունես ասելու,— ասաց Մարիամը։

— Էն եմ ուզում ասել, որ էս քանի ամիսը էն կողմումն էի (սահմանից դուրս)։ Էնտեղ մի քանի ծանոթներ գտա. նրանք խոսք տվեցին ինձ, որ լավ կնդունեն և լավ կպահպանեն, եթե գնամ իրանց մոտ բնակվեմ։ Հիմա ուզում եմ Հերիքնաղին առնել, էն կողմն անց կենալ, էնտեղ, ինչպես մեր օրենքն է, կպսակվենք և մեղ համար հանդարտ կապրենք։

— Ես համաձայն եմ, Արզուման. թեպետ շատ դժվար, է ինձ