Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/291

Այս էջը հաստատված է

մասին մի ջոկ գաղափար, ար նման չէ այն սեփականությանը, որ տիրող օրենքն է սահմանում։ Հետևյալ խոսակցությունից կերևա, թե որպիսի գաղափար ունին գյուղացիք սեփականության մասին:

— Տղե՛ք, Թաթոսն էստեղ էր, ի՞նչ ելավ,— հարցրեց քյոխվան։

— Նա տեսավ որ դու գալիս ես, ինքն ըռագ էլավ,— պատասխանեցին մի քանիսը։

— Ա՜յ, ճաղար շուն…

— Սարգիս բիձա, էդ անիրավի ձեռին մենք մինչև ե՞րր պիտի տանջվենք,— գանգատվեց Վարդանը։

— Մինչև լավ իմանանք, թե ի՛նչ գազան է դա։

— Ո՞վ չի ճանաչում էդ քոփագին… մեղա քեզ աստված, ի՞նչեր է գալիս բերանս։

— Դուք էն եք տեսնում, ինչ որ հիմի է անում, բայց էն չեք տեսել, ինչ որ մինչև հիմի արել է։ Էս տեղիցը որ հիմի մենք սաբալախի (խոտահարկ) ենք տալիս, առաջ ո՞վ էր իմացել էդպես բան. էդ-էդ-էդ գնաց մեր պապական տեղերը մի թավադի վրա ծախեց։

— Լավ, ի՞նչպես է ծախում, իրանը հո չի՞, որ ծախի։

— Էդ ես էլ չէի իմանում, թե ինչպես են ծախում, բայց հիմի քիչ ու միչ հասկանում եմ։ Գիտեք ինչ կա, գեղըցին մի տեղ թեկուզ հարյուր տարի կենա, կարող չի ասել, որ էս տեղն իրանն է, բայց եթե թավադը մի տեղ տասը տարի կենա, էն տեղը կմնա իրան։ Բայց թավադն ինչի՞ համար է կենում. նա վար չի անում, ցան չի անում, գեղըցին է վարում, ցանում, նրան բահրա տալիս։ Հիմի լավ ականջ դրեք։ Թավադը նրանով է հաստատում տեղն իրանը լինելը, երր որ հաստատում է, որ էդ տեղիցը նա բահրա է առել կամ սաբալախի, կամ իջարա։ Էդ էլ ինչո՞վ պիտի հաստատի, երր որ՝ ես, դու, սա, նա ասենք՝ «ըղորգ է ասում. մենք էստեղ կացել ենք, բայց դրան միշտ բահրա ենք տվել». հասկանո՞ւմ եք, թեկուզ ոչինչ էլ տված չլինինք, միայն թե ասենք՝ «տվել ենք»։ Էդ խոսքն ասելու համար Թավադը սրան նրան փող է տալիս, պատիվ է տալիս, որ քննության ժամանակը գնան ասեն, «ըղորգ է, մենք բահրա ենք տվել»։ Ա՛յ, էգ ճաղար շունը քանի՞ քանիսից է փող առել, սուտ երդում կերել, վկայություն տվել, թե՝ «մենք սաբալա- խի ենք տվել, բահրա ենք տվել»։ Դա՛, մեկ էլ Մաթոսն ու Մարկոսը,— ողորմի նրանց կշտի մեռելներին— մեր բոլոր հանգերը տվին թավադներին, Առաջ ո՞վ էր թավադի անուն իմացել, ո՞վ էր նրանց երեսը տեսել։ Մի քսան տարի չկա, ինչ որ դրանք եկան մեկմեկու հետևից. մարդ իմանա՝ մինչև էդ ժամանակը ո՞րտեղ էին, հալբաթ առաջ էդպես օրենք չկար։ Հենց որ հանդերն սկսեցին չափել, որտեղ մի քաղցած թավադ կար, ձեռքը մեկնեց, թե՝ էս իմն է, միտս է, մեկ անգամ եկողները երեսնից ավելի էին, մեջերումը սուտ թավադներ էլ շատ կային։ Շատերի անունը հիմի էլ միտս է, ա՛յ, ասեմ մի քանիսինը։