Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/293

Այս էջը հաստատված է

էին բահրա ուզելու, չէինք տալիս։ Բայց դրա պատիժն էլ քաշում էինք։

— Թուլաձևին ի՞նչպես ծեծեցիր, Սար՛գիս բիձա, մեկ դու է՛դ ասա։

Սարգիս քյոխվան միտը բերավ իր ջահելությունը, մի քթահազ տվավ ու սկսեց.

— Էդ Թուլաձեն մի երկու անգամ եկավ մեր բաղերի տակի հողերին դավի տվավ, թե՝ «իմն է, պիտի բահրա տաք»։ Մենք չտվինք։ Սա գնաց մողրովին գանգատ արավ, նրանից մի հրաման բերավ, օխտն-ութը մարդ էլ հետը։ Բահրա առնելը շատ էին հեշտացնում մողրովները, բայց էդ կենա դեռ։ Մեր քեթխուդեքը հավաքվեցին, խորհուրդ արին, թե ի՞նչ անենք, տա՞նք, թե չտանք։ Վճռեցին, որ չտանք. եթե տանք, էդ տեղերն իրա վրա կհաստատի, հիմի իր ուզածը մի ոչինչ բան է, բայց հետո կգա տասնից մեկը կառնի, հետո էլ չորսից ու երեքից մեկը. մի քանի վախլուկ մարդիկ էլ, սրտները դող ընկած՝ ասում էին՝ «ուզենք֊չուզենք պիտի տանք, մողրովիցը հրաման է բերել, նրա հրամանին ո՞վ կարա ընդդեմ կենալ»։ Քյոխվան լուսահոգի Ակոբն էր, նա ասաց. «մողրովի հրամանն ինձ վրա է, ես նրա պատասխանը կտամ. նա ի՞նչ գիտե, թե էս տեղերը սրանն է, որ հրաման է տվել։ Չպիտի տանք, թող ուր ուզում է գնա»։ Թուլաձեն Թաթոսի տանն էր վեր եկել, էլի էս անիծածն էր նրա օգնականը։ Սա սովորեցնում է, թե «առավոտը հորթերը գալու ժամանակը քու մարդկանցով գնա առաջը կտրիր, տար տուն արա մի ազալում ու դուրս չանես, մինչև բահրեդ չտան։ Նա էլ հենց էսպես էլ արավ. հորթերը հավաքեց տարավ մի աղալի մեջ արավ, թե՝ չեմ թողնիլ մինչև իմ բահրեն չտաք։

Կովերն արոտատեղից եկան։ Հորթ չկա, որ կթեն. Հիմի դու տե՛ս սրանց բառանչելը, կովերը դռներին են բառանչում, հորթերն աղալումը։ Էս անիծած ճաղարը դուրս է եկել, իրանց կտրին կանգնել ու պարծենալով ասում է. «Ես որ ասում եմ՝ եկեք բահրան տանք, ինձ չեք ականջ դնում, դե հիմի գնացեք ձեր Հորթերը բերեք, տեսնեմ ինչպես՛ եք բերում»։

Լուսահոգի մերս ասաց. «Ա՜յ տղա, գնա մեր Հորթերը բեր, թե չէ էլ հաց չեմ տալ, որ ուտես»։ Ես էլ հենց էդ էի ուզում։ Չափարիցը մի բըՀիր Հանեցի, վազեցի, դեպի հորթերը։ Թուլաձեն ինձ որ տեսավ, թուրը հանեց, մի ափիցեր էր, ապելատներ էլ