Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/294

Այս էջը հաստատված է

ուներ ուսին, խաչ էլ ուներ կուրծքին։ Բհիրս վրա թերի թե չէ՝ թուրն երկու կտոր էլավ. մեկ էլ որ հասցրի, տեղն ու տեղը փռվեց, ու «վայմե՜, միշվելեթ» (ո՜հ, օգնեցեք) կանչեց։ Ո՞վ պիտի օգներ, մինչև իր մարդիկը կօգնեին, իմ օգնականներն ավելի էին շատացել։ Լուսահոգի Ղուկասը նրա բճերին աղցան էր արել։ Մեր քյոխվեն հենց տեսնում է, որ ես գնում եմ, քամակիցս մինչև քսան տղա է ուղարկում։ Էսպես մի լավ ջարդ ու բուրդ արինք, և հեշտ էլ պրծանք, էն գնալն էր, որ նրանք գնացին, էլ չիմացանք՝ կոտորվեցին, թե սաղ մնացին։

— Ա՛յ լավ դատաստան,— ասաց քյոխվին հասակակից մեկը,— Ա՛խպե՜ր, գնում ես գանգատ, տանում են բերում, բերում են տանում, մարդու հոգի է դուրս գալիս, դրանց «զավթրին» չի հատնում։ Սրան մեղրահացեր տար, նրան գառը տար, մեկէլին թաղարներով ալյուր տար, մի ուրիշին փող տուր, մեկի ոտներն ընկիր–աղաչիր… Ո՞վ է գեղը ցոլ ռեխին մտիկ տալիս։ Տասնովքը-սանով գնում ենք դիվանխանիի պատերի տակին շարվում արևգոլն արած խոզերի նման, ո՞վ է մեզ մարդու տեղ դնում, գիր չենք գիտում, օրենք չենք գիտում, մի քիչ էյ որ երեսներս պնդացնում, ներս ենք մտնում, ստորոժը շլինքներիս խփելով դուրս է անում։ Էսպես քաշ արի, հետո եկ տանդ վերընկիր։ Փեղըցիք էլ ասում են՝ մեր փողերը տարաք կերաք, ոչինչ էլ չշինեցիք։ Տո, ձեր փողերը զահրումա՞ր ըլի ուտողի գլխին, մենք ենք ուտո՞ւմ…

— Էդ լավ դատաստան է, Պետրոս, բայց ամեն անդամ չի մարսվում։ Դրանից սիրտ առած՝ Սուլխանովին էլ ծեծեցինք, թայց քիչ մնաց Սիրիր էին ուղարկում։ Ուղարկեին էյ, ո՞վ պիտի ասեր՝ ինչի՞ եք ուղարկում։

— Էդ ի՞նչպես էլավ, Սարդիս բիձա, մեկ էդ էլ պատմիր,— խնդրեցին ջահելները, և իրանց գործը թողնելով՝ որպես թե հանգստանալու համար, շարվեցին թյոխվի չորս կողմը։ Քյոխվան չիբուխը լցրեց և չախմախին խփելով սկսեց իր պատմությունը։

— Ա՜յ ինչպես էլավ։ Լուսահոգի Ղուկասը— Արզումանի հերը— մի առավոտ եկավ ինձ մոտ։ Ես ու նա ընկեր էինք, ուր էլ որ գնայինք, մ՚իասին կերթայինք։ Մի տղամարդ էր, որ քսան մարդու չէր ասիլ՝ աստված է ստեղծել… «Ի՞նչ ես նստել, ասաց, արի գնանք կակալ թափ տալու»։ Ասում եմ՝ ո՞րտեղ․ նա թե՝ «Մեր տափի կշտի կակալնին կոտրատվում են, էնքան բռնել են.որով չի գնում թափ տալու, Սուլխանովիցը վախենամ են, նա չի թողնում։