Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/3

Այս էջը հաստատված է

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
         1862
ՀԱՐԿԱՎՈՐ է ՕԳՆԵԼ ՉՔԱՎՈՐՆԵՐԻՆ

Անուշիկ գարնան զվարթ օրերում
Գրավեցին իմ սիրտ ծաղկազարդ վայրեր,
Նաև միտքս ընկան էնտեղի եղբարքս,
Կամեցա գնալ մենակ, անընկեր:
Մնաս բարյավ ասի բազմամարդ տեղին,
Սկսա շրջիլ ազատ հովերում,
Ելա մի բարձր բլուրի վերա
Դիտել, թե՝ ինչ կան նորա չորս կողմում։
Իսկույն երևցան աչքիս առաջև
Կանաչած, ծաղկած, րնդարձակ դաշտեր,
Շենք և շինությունք, մարդիք, անասունք,
Առուք և վտակք, սրընթաց գետեր:
Լցված ցնծությամբ իջա վերևից,
Զբոսնում էի նորա ստորոտում,
էսքան բարձրությանց վայելողների
Տեսությանն էի միայն փափագում:
Հանկարծ մի ծեր մարդ տեսա առաջիս,
Որ ման էր գալիս գլուխը քաշ գցած.
Ուներ նա հագին հին, մաշված շորեր
Եվ իրա ձեռքին գավազան բռնած: