Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/32

Այս էջը հաստատված է

♦♦♦

Մայրըս ասաց. «Խելոք կացեք,
Ահա կըգա Նոր-Տարին,
Նա որ տեսնե ձեզ կռվելիս՝
Պարգև չի տալ ոչ մեկին։

Բայց որ տեսնե դուք սիրով եք
Եվ խռով չեք իրարից,
Այնուհետև ինչ որ ուզեք,
Չի խնայիլ ձեզանից»։

Այս ասելով՝ նա մեզ տըվավ
Տեսակ-տեսակ մրգեղեն,
Չիր ու չամիչ, տանձ ու խնձոր
Եվ զանազան քաղցրեղեն։

Քաղցրը կերանք ու քաղցրացանք
Եվ խնդացինք շատ ու շատ,
Չարազ արինք նուռ, սերկևիլ,
Ունաբ, սալոր, թուզ, փշատ։

«Հոնի կորիզն» այնուհետև
Բոլորովին մոռացանք,
Եվ շատ սիրով իրար գրկած,
Պառկոտեցանք, քնեցանք…

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

Երբ տեսնում եմ խաղալիս
Անմեղ, անհոգ մանուկներ,
Իսկույն միտըս են գալիս
Իմ մանկության քաղցր օրեր,