Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/362

Այս էջը հաստատված է

հորի պես. վերևից սկսել էին փորել ժայռը և որքան ցած էին իջել, այնքան լայնացրել էին, և այս կերպով միապաղաղ քարի մեջ շինել էին մի ստորերկրյա գմրեթաձև ընդարձակ սրահ։

Մեր կալանավորները մի կողմից ապշած զննում էին անելանելի բանտը, մյուս կողմից խլշած ականջ էին դնում, որ տեսնեն ո՛րտեղից էին գալիս խաոնաշլիոթ ձայները։ Հենց այս միջոցին նրանց դիմացը երևաց մի ստվեր, որ հեազհեաե մոտենալով ու թանձրանալով՝ մարդու նմանության առավ։ Վաչագանն առաջ գնաց դեպի այդ ստվերը և բարձրաձայն կանչեց.

— Ո՞վ ես դու, սատանա՞ ես, թե մարդ, մոտեցիր մեզ և ասա՛, ո՞րտեղ ենք գտնվում մենք։

Ուրվականը մոտեցավ և դողդողալով կանգնեց նորեկների առջև։ Դա մի մարդ էր, մեռելի կերպարանքով, աչքերը խոր ընկած, այտերը ցցված, մազերը թափված, մի մերկ կմախք, որի բոլոր ոսկորները համրվում էին։ Այդ կենդանի մեռյալը՝ սրացած ծնոտիքը հազիվ շարժելով հեկեկալով ու կակազելով՝ ասաց.

— Եկե՛ք իմ հետևիցս, ես ձեզ ցույց կտամ, թե ի՞նչ տեղ եք ընկել դուք:

Գնացին մի նեղ անցքով և մտան մի ուրիշ բույն. այնտեղ տեսան սառը գետնի վրա վայր թափված մերկ մարդիկ, որոնք աղեկըտուր տնքոցով փչում էին իրանց վերջին շունչը։ Այդտեղից անցան մի ուրիշ որջ և այնտեղ տեսան կարգով շարված ահագին կաթսաներ, որոնց մեջ կերակուր էին եփում մի քանի մեռելագույն մարդիկ։ Վաչագանը մոտեցավ այդ կաթսաներին, որ տեսնե ի՞նչ է նրանցում եփվածը, և երբ տեսավ, քսամնելով ետ քաշվեց, և ընկերներին չասեց, թե ի՞նչ էր տեսածը: Այդտեղից մտան մի ավելի երկար սրահ և այդտեղ տեսան զանազան արհեստավորներ խառնիխուռն աշխատելիս, մի քանիսը մի-մի բան էին ասեղնագործում, մյուսները նրանց կողքին մի-մի բան էին հյուսում, մի քանիսը կար էին անում, մյուսները ոսկերչություն։ Այսպես հարյուրաչափ մարդիկ այստեղ աշխատում էին աղոտ լույսի տակ, ամենքն էլ մեռելի գույն առած:

Այս ամենը ցույց տալուց հետո առաջնորդող մարդը կրկին տարավ նրանց առաջվա սրահը և այնտեղ ասաց.

- Այն դիվական ծերունին, որ ձեզ խաբել բերել է, մեզ ամենիս էլ նա է բերել այստեղ։ Թե քանի ժամանակ է, որ ես այստեղ եմ, ինձ հայտնի չէ, որովհետև այստեղ օր ու գիշեր չկա, այլ կա