Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/385

Այս էջը սրբագրված է

ՕՁԱՄԱՆՈԻԿ ԵՎ ԱՐԵՎԱՀԱՏ


Ձմեռն էր։ Հասակավոր մարդիկը հավաքվել էին օդեքը, այնտեղ էին զրույց անում, հեքիաթ ասում և իրանց առօրյա հոգսերի վրա խոսում, խորհրդածում։ Գյուլնազ տատի թոռներն էր՝ քուրսու չորս կողմովը բոլորված՝ իրանց տատին էին հեքիաթ ասել տալիս՝ ականջ դնում։


Մի երեկո Գյուլնազ տատը մի քիչ «չեմ-չեմ» անելուց հետո՝ սկսեց Օձամանուկի ու Արևահատի հեքիաթը, որ երեխեքը դեռ չէին լսած, և աչքերը չորս արած՝ ականջ էին դնում։


Ա


— Դե լսեցեք, երեխեք,— սկսեց Գյուլնազ տատը։


Շատ հին ժամանակներում, մի հեռու երկրում, Մասիս սարի մյուս երեսիցն էլ դեռ շատ դենը, մի թագավոր էր կենում։ Այդ թագավորը շատ հարուստ էր, ոսկին ու արծաթը անհամբարք, զորքն անթիվ, շատ ու շատ քաղաքների տեր, բայց զավակ չուներ, այդ պատճառով իր ունեցած անթիվ գանձն ու հարստությունը աչքին չէր երևում։


Ինչքան հեքիմ, ինչքան ջառահ, ինչքան բժիշկներ են գալիս, դեղ ու դուղ անում, ոչինչ չի լինում։ Հետո՝ էլ գրբաց ասես, փալչի ասես, դերվիշ ջադուքյար, ջինդար, ոչով ոչինչ չի կարողանում անել։


Թագավորը տեսնում է, որ մարդկանցից օգուտ չկա, հույսը դնում է աստուծո վրա։ Ամենայն օր մատաղ է անում, աղքատներին առատ ողորմություն է բաժանում, օրը յոթն անգամ աղոթք է անում, ծուր դնում, աղաչանք անում աստծուն–չի լինում, չի լինում, չի լինում։


Մեկ օր էլ իրա մտքի խորն ընկած, հույսը կորցրած, այդ թագավորը ման է դալիս իրա պարտեզումը տխուր ու տրտում, մեկ էլ տեսնում է՝ հրես մի սիրուն շահմար օձ՝ իր ճուտերը գլխին հավաքած՝ ինքն ապառաժի վրա մեկնվել, արևգուն է արել, ճուտերն էլ խաղ են անում իրանով,— որը մոր վզովն է փաթաթվում, որը փո–