Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/386

Այս էջը հաստատված է

րի տակն է մտնում, որը գլուխն է նրա բերանը կոխում կամ հոտոտում, լպստում։

Թագավորը այդ որ տեսնում է, մնում է տեղն ու տեղը սառած փետացած։ Մտիկ է տալիս, մտիկ, հետո մի խոր հոգոց քաշելով ասում է.

— Փառքդ շատ լինի, արարիչ աստված, օձի սիրտն էլ ես սեր գցել, որ իրա ձագերին սիրի, գուրգուրի, բայց ինձանում, դու էլ գիտես, որ քո տված սերը կա ու կա. ինչո՞ւ չես ինձ էլ մի օձի ձագ տալիս, որ ես էլ նրան սիրեմ, նրան գուրգսւրեմ, նրանով մխիթարվիմ»:

Դու մի՛ ասիլ, աստծու դռները՝ հենց այդ խոսքն ասելիս՝ բացված են լինում։ Թագավորի այդ խոսքը աստծու ականջն է հասնում:

Սրա վրա մի տարի անցած չանցած, թագավորի կնիկը ծնում է ու բերում—ի՞նչ եք կարծում, ի՞նչ—մի օձի ճուտ։

— Ի՜նչ ես ասում, տատի,— բացականչեցին մանուկները։

— Հապա՜, երեխե՛ք, մի օձի ճո՛ւտ։ Բայց ինչ ճուտ: Այդ ճու---տը լինում է թե չէ՝ ամեն մի շունչն առնելիս, մեծանում է, դառնում մի աժդահա, մի ահագին վիշապ։ Ծննդկանը, տատմայրը և մյուսները ահ ու դողի մեջ ընկած՝ փախչում են, նրան թողնում տեղն ու տեղը վեր ընկած։

Օձի ճուտը երբ որ տեսնում է, որ մենակ է մնացել, սկսում է լաց լինել։ Բայց ի՞նչ լաց, այնպես է ծվվում, ծկլթում, որ թագավորի բոլոր պալատը դղրդում է։

Թագավորին չէին իմաց տալիս, թե նրա կինը օձ է ծնել, բայց երբ օձի ձսյնը թագավորի ականջն է հասնում, և նա սկսում է հարց ու փորձ անել, նոր ընկնում են ոտներն ու հայտնում, թե՝ թագավորն ապրած կենա, բա չես ասիլ, թագուհին մի օձի ճուտ է ծնել, որ հիմա ահագին վիշապ է դառել, ու նա է, որ այդպես ծվծվում, ծղրտում է։

Թագավորն իսկույն միտն է բերում իր խնդիրքը ու մատը կծում է. «Հը՜մ, ասում է, ես ինչ որ ուզել եմ աստվածանից, նա էլ այն է տվել»։ Հետո իր մարդկերանցն ասում է.— Այդ վիշապն ի՞նչ մեծության կլինի, մի մարդու չափ կլինի՞։ Ասում են՝ ղեդ չկա մի մարդու չափ, բայց այնպես է մեծանում, որ մարդու մեծությու– նիցն էլ կանցնի շուտով։ Հետո թագավորն ասում է.– Հիմա ի՞նչ անենք, ինչ կա, կա։ Աստծու տվածն այգ է։ Օձ է թե վիշապ, իմ