Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/387

Այս էջը հաստատված է

զավակն է. պետք է պահենք, պետք է բան տանք ուտելու, որ քաղցած չմեռնի։

Մարդիկը գնում են երթկովը ուտելու բաներ են գցում առաջը, բայց օձը չի մոտենում ոչ մեկ բանի, այլ հենց մը բերան ծվվում է։ Այդ որ իմանում է թագավորը, ժողովում է իր գիտուն մարդկանցը և հարցնում է նրանց, թե ինչ պիտի տանք այս օձին, որ ուտի, ես չես ուզում, որ դա քաղցած մեռնի։ նրանցից մինը, որ ամենից իմաստունն է լինում, ասում է՝ դա ոչ մի բան չի ուտիլ, բացի աղջկանից։ Փորձեցեք և կտեսնեք, որ իմ ասածը ճշմարիտ է։

Թագավորն ասում է.— Ո՞ւմ վրա փորձենք։ Դե բեր առաջ քո աղջիկդ տանք իրան, հետո ուրիշներիցը կուզենք։

Դրա վրա՝ մյուս խելոքներն ասում են.— Թագավորն ապրած կենա, թեպետ դուք ուղիղ դասեցիք, որ վճռեցիք ամենից առաջ այդ խոսքն ասողի աղջիկը գցել վիշապի բերանը, բայց դրա հետևանքը շատ վատ կլինի քեզ համար: Մենք ամենքս էլ չենք խնայիլ մեր աղջկերքը, կտանք, բայց երբ որ հերթը հասնի ժողովրդին, բանն ուրիշ տեսակ կփոխվի։ նրանք որ իմանան, թե իրենց աղջկերքը պիտի վիշապին տան, մեջները խռովություն կնկնի, ամենքն էլ ոտքի կկանգնեն ու քեզ թագավորությունից կգցեն։ Լավն այն է, որ մարդիկ ուղարկենք ուրիշ երկրներ, որ գնան նրանցից աղջկերք փախցնեն բերեն։

Թագավորը տեսնում է, որ դրանց ասածը ուղիղ է, մարդիկ է ուղարկում Մասիսի այս երեսը, որ գան այնտեղից աղջկերք փախցնեն, տանեն։

Դե հիմա թողնենք վիշապին, որ դեռ մի քանի օր քաղցած մնա, մենք Էլ այդ մարդկանց հետ գանք Մասիսի այս երեսը։

Մասիսի այս կողմումը մի մեծ գյուղ է լինում, անունը Արևան։ Գյուղի բնակիչները բոլորն էլ հայեր են լինում, ինչպես հիմա մենք ենք։

Այդ գյուղումը մի մարդ ու կնիկ են լինում կենալիս, երկու աղջիկ են ունենում։ Կինը մարդու հետևակինն է լինում։ Աղջկերանց մեկն էլ մարդու առաջվա կնկանիցն է լինում, մյուսը հետվա կնկա հետ բերովի։ Մարդը իր հարազատ աղջկանը շատ էր սիրում, բայց խորթ աղջկանն էլ չէր ատում. իսկ ինչ որ կնիկն էր, նա ուրիշ տեսակ բնություն ուներ. շատ չար ու նախանձոտ սրտի տեր էր: Նա իր