Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/389

Այս էջը հաստատված է

Էր թափում։ Շատ անգամ գնում էր գերեզմանատուն, մոր գերեզանի վրա չոքում, աղի արտասուք թափում, գանգատվում, սիրտը հանգստացնում, էլ ետ գալիս տուն։ Շատ անգամ մոր գերեզմանի վրա էր դնում գլուխն ու քնում, երազումը մորը տեսնում , վզովն ընկնում, փաթաթվում․ նա էլ մխիթարում էր նրան ու խրատ էր տալիս, որ բարի լինի, բարի կենա, ամեն նեղության համբերի։ «Աստված չի կորցնիլ անմեղին,— ասում էր նա,— միայն դու այնպես կա՜ց, որ աստված քեզ հավանի, քեզ սիրի, այնուհետև նա իր պաշտպանությունը քեզանից չի խնայիլ, քեզ այդ նեղությունից կազատի»։ Այս խոսքերը լսելով՝ Արևահատը նոր ուժ, նոր հոգի էր ստանում, մխիթարվում էր, ցավերը մոոանում, օրեցօր վարդի նման բացվում, մանիշակի պես փնշվում։

Այնքան արդար ու անմեղ էր նրա հոդին, որ ամեն առավոտ, երեկո աղոթք անելիս՝ նրան այնպես էր թվում, թե իր հոգին թռչում, վերանում է մին և երկինքը, հասնում աստուծո աթոռին, այնտեղ նրա հրեշտակների հետ փառաբանում նրա անունը։

Ողորմությունն այնպես էր տալիս, որ նրա տված շատ քիչն էլ աղքատի աչքումը այնքան շատ էր երևում, որ խեղճ մարդը աչքերը երկինքն էր գցում, ու արտասուքն աչքերին՝ Արևահատի համար արևշատություն խնդրում։

Թե աստված էլ շատ սիրում էր Արևահատին, այդ մասին ես կասկած չունիմ։ Երբ որ մի մարդու աստված չսիրի։ Բարը նրան չի ատիլ ու բարին նրան չի սիրիր։ Բոլոր անմեղ արարածները նրան տեսնելիս ցնծում, խնդում էին, այնքան էին սիրում։ Իրանց տանու բոլոր կենդանիները, կովը թե եզը, ոչխարը թե այծը, շունը թե կատուն՝ խորթ մորը տեսնելիս փախչում էին կամ վրան խեթ–խեթ մտիկ տալիս,— շունը հաչում էր վրան, կատուն ճանկռում էր, կովը չէր թողնում իրան կթի, քացի-քացի էր անում, ձին խրտնոլմ էր, եզը պլշում, այծ ու ոչխարը փախչում էին,— բայց այդ միևնույն կենդանիները, այդ անմեղ անասունները երբ Արև ահա տին էին տեսնում, շրջապատում էին նրան, փաղաքշում, լիզ տաքիս, մեկմեկու հարու տալով՝ իրար ձեռքից խլում։ Կովը կթվելիս՝ երբ որ տեսնում էր թե Արևահատը լավ չի նստած՝ ինքն այնպես էր կանգնում, որ կթելը հարմար լինի։ Ջուրը կամ այգի գնալիս՝ շունը կշտիցը չէր հեռանում, որ նրան ամեն չարից, փորձանքից պահպանի, նրա հրամանին միշտ արթուն, միշտ պատրաստ լինի։

Ահա այսքան գեղեցիկ, այսքան բարի ու այսքան սիրելի էր