Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/434

Այս էջը սրբագրված է

մեր հաշվին չի՞ դիպչել տիկինը, որ հիմա մեկով պակաս է, առաջվա պես կդաոնա երկու…

— Դու իմ հոգսը մի քաշիր։ հիմար,— ասաց տիկինը.— դեղ գիտես, քո տիրուհուդ համար արա. թող ես մեկ մնամ…

— Տիկին, իմ տիրուհին մեկ է, սրան ուրիշ մեկ չի պակասիլ, բայց ուզում է երկու դառնա: Ես հիմա մտածում եմ, որ սրա համար մի այնպիսի «մեկ» գտնեմ, որ եթե սրա վրա ավելացնենք, դառնա էլի մեր առաջվա Նունուֆարը։ Ծաղրածուն մատը ճակատին դրավ և մի փոքր մտածելուց հե¬տո րացականչեց. — Գտա", գտա"… և սկսեց երգել.

Մե՛կ,— թե՜գ, մեր Արեգ,
                Շորս,– մորս, գնար որս.
                Վեց,— նեց, ըսպանեց
                Մի արջիկ, մի աղքիկ…
                    Ես հաշվեցի և գտա
                    Մեր պալատում մի տղա,
                    Նրան տեսնող աղքիկը
                    Խելքը հացով կուլ կըաար
                Ես հիմար եմ, միշտ հիմար,
                Ինձ ո՞վ կասի, թե գտար
                Իմ սիրելի տիրուհու
                Ցավի համար դեղ ու ճար։
                Յարալլալի, շարալլալի,
                Հայդե, հիմար, դուրս արի…

Երգեց հիմարը և մի քանի ոստյուններ անելով` դուրս փախավ… Վեզիրի կինը «մատը կծեց» և ընկավ մտատանջության մեջ։ «Ես հիմա հասկացա ամեն բան, ասաց իր մարումը։ Հիմարն իմ հաշիվը տակնուվրա արավ։ Շատ լավ. քո Արեգին մի այնպիսի տեղ ուղարկեմ, որ գնալն ըլի, գալը չըլի»…

— Մեր հիմարն այնքան հիմար չէ, ինչքան կարծվում է.— ասաց տիկինը Նունուֆարին։

— Այո՛. բայց այս անգամ շատ հիմարացավ,— պատասխանեց Նունուֆարը։ Մյուս առավոտը ամենից կանուխ վեզիրի կինը գնաց թագավորի մոտ։