Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/437

Այս էջը սրբագրված է

Այդքան գեղեցկության մեջ,
Սիրտ չի լինիլ անզգա.

Խնայիր ինձ, աղաչում եմ,
թևերըս տար, թևերըս,
թևերըս տար, թռչիմ գնամ,
Ւնչ կամենաս, քեզ կըտամ։

Եթե իրավ աղա ես, Կուզեմ դառնաս դու աղջիկ, Որ քո սեռում չլինի Քեզ հավասար գեղեցիկ.

$ե՜ս, ահա ես քեզ օրհնում եմ. թևերըս տուր, թևերըս, թևերըս տուր, թոչիմ գնամ, Ւնչ կամենաս, քեզ կըտամ։

Աղավնի աղջիկը լռեց, և վիզը ծռած, մի ամենաքնքուշ ժպիտ բերանին՝ նայում էր Արեգնազանին և սպասում, որ իր թևերն ըստանան։ Արեգնազանին այնքան զուր եկավ Աղավնի աղջկա երգի եղանակը, որ ասում էր «ոչ ուտեմ, ոչ խմեմ, սա երգի, ես լսեմ»․․․

- Շարունակիր, շարունակիր, մի քիչ էլ երգիր,— խնդրեց Արեգնազանը։ Քո երգն ինձ շատ է դուր գալիս, դեռ այդպես բան լսած չկամ կյանքումս։ Միայն մի բան ես չհասկացա, սիրուն ա ջիկւ Պ՚սլ ասում ես՝ «Եթե տղա ես, աղջիկ դառնաս», այդ ինչպե՜ս կարելի է։

Աղջիկը շարունակեց երգել.

Ամենայն ինչ կարելի է,
Ոչ մի դժվար բան չկա.
Եթե իրավ աղջիկ դաոար,
Հիմա դարձիր քաջ տղա։

Թող երեսիդ մորուք բըսնի
Թուխ ու երկայն բեղերով,
Թող կոշտանա սիրուն դեմքըդ
Հաստ ջիղերի գծերով։

Ո՜հ, տեսնում եմ, դու փոխվում ես…
Թևերըս տար, թևերըս,
Թևերըս տար, թոչիմ գնամ,
Ւնչ կամենաս, սեզ կըտամ։